ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը Ռիո Բրանկո ինստիտուտ

20 մարտի, 2025

Մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ​​ինստիտուտում։ 

Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին:

Նախարարը հանգամանալից ներկայացրել է հարևանների, ադ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ անդրադարձ կատարելով նաև Խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցմանն ու դրա ստորագրման Հայաստանի առաջարկին:

Քննարկմանը մասնակցել են ինստիտուտում ուսանող շուրջ վեց տասնյակ ուսանողներ Բրազիլից և այլ երկրներից։ Նախարար Միրզոյանը պատասխանել է նրանց հետաքրքրող մի շարք հարցերի՝ անդրադարձ կատարելով ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններին, դրանց կյանքի կոչման նպատակով միջազգային գործընկերությունների զարգացմանն ու հեռանկարներին։

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում: 

Տպել էջը