Եգիպտոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
24 մարտի, 2025Մարտի 24-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։
Կարճատև զրույցի ընթացքում նախագահ Ալ-Սիսին շնորհավորել է դեսպան Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն Հայաստան-Եգիպտոս բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման գործում։
Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ։