Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

27 մարտի, 2025

Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան  Բորյանկա Սիմիչևիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:  

Շնորհավորելով Հայաստանում Չեռնոգորիայի դեսպանին նշանակման առթիվ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան պահպանելու և համագործակցության զգալի ներուժն իրացնելու կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի հետագա ընդլայնմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:

Տպել էջը