Հայաստանի ԱԳՆ խոսնակի հանդիպումը Ղազախստանի ԱԳՆ հաղորդակցության հարցերով վարչության պետի հետ
28 մարտի, 2025Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ Ղազախստան պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳՆ հաղորդակցության հարցերով վարչության պետ Յերլան Ժետիբաևի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցերի:
Մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության, զանգվածային լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների միջև անմիջական կապի խթանման և լրագրողների փոխայցերի կազմակերպման հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել տեղեկատվական դաշտի արագ զարգացող պայմաններում լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի առկա մեխանիզմներին: