ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի հետ

09 ապրիլի, 2025

Ապրիլի 9-ին աշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Տպել էջը