-
Երևանում տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը07 մայիսի, 2019
Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները:
-
«Հայաստան. Թավշյա հեղափոխության մեկամյակ» խորագրով միջոցառում և լուսանկարների ցուցադրություն գերմանական Հայրիխ Բյոլլ հիմնադրամում07 մայիսի, 2019
Մայիսի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ներկա գտնվեց Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Հայաստան. «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց» խորագրով քննարկմանը։
-
Դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ07 մայիսի, 2019
Մայիսի 7-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ, Ծովահենների կուսակցության վարչության, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Վոյտյեխ Պիկալի (Vojtěch Pikal) հետ։
-
ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերը հանձնեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին07 մայիսի, 2019
Մայիսի 7-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերին (Michael Møller)։
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հայաստանում Կորեայի դեպանի հետ06 մայիսի, 2019
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին (Woo Yoon-keun)՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
-
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև06 մայիսի, 2019
Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ:
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպմանը06 մայիսի, 2019
ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրեց որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ:
-
Եվրոպայի խորհուրդը նշում է հիմնադրման 70-ամյակը05 մայիսի, 2019
Մայիսի 5-ին նշվեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը: Դրա շրջանակներում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի հարակից այգում մայիսի 4-5-ը ձևավորված ավանում անդամ պետությունները տարաբնույթ միջոցառումներով ներկայացրին իրենց երկրները:
-
Ավստրիայի Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառում05 մայիսի, 2019
Մայիսի 5-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանության աշխատակազմը մասնակցեց Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
-
Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հավատարմագրերի հանձնման վերաբերյալ05 մայիսի, 2019
Մայիսի 5-ին Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։