Օդանավակայանի մուտքի անցագրեր տրամադրելու կարգ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին «Զվարթնոց» միջազգային օդանավակայականի վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի հատկացման կարգ

 

Դեսպանությունների աշխատակիցները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (այսուհետ՝ օդանավակայան) վերահսկելի գոտիներ մուտք գործելու համար պետք է ունենան համապատասխան ձևի անցագրեր: Յուրաքանչյուր դեսպանությանը տրվում է մեկական անցագիր:

Դեսպանության աշխատակցին օդանավակայականի վերահսկելի գոտիների մուտքի անցագիր ստանալու համար դեսպանությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան աշխատակցի ԱԳՆ-ի կողմից տրված վկայականի և անձնագրի պատճենները:

Անցագիրը տրամադրում է օդանավակայանի համապատասխան բաժինը (հեռախոս՝493000, ներքին՝ 7253):

Տպել էջը