Տեսակապով ծառայություններ

ՏԵՍԱԿԱՊՈՎ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Եթե դուք գտնվում եք այնպիսի երկրում, որտեղ առկա չէ ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ այն գտնվում է զգալի հեռավորության վրա կամ որևէ այլ պատճառով դժվար է անձամբ դիմել, ապա դուք կարող եք ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) Ձեր դիմումը ներկայացնել հեռավար։

 

Ինչպես դիմել

Տեսակապի միջոցով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ էլ-փոստի հասցեին.

vid@mfa.am

Նամակի վերնագրում անհրաժեշտ է լատինատառ գրել Ձեր անուն ազգանունը և անձնագրի համարը (օրինակ՝ ARMEN ARMENYAN, AC1234567)։

Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկությունները.

  1. Դիմողի անունը, ազգանունը և հայրանունը
  2. Ծննդյան ամսաթիվը
  3. Անձնագրի համարը
  4. Բջջային հեռախոսհամարը
  5. Գտնվելու վայրը (երկիր, ռեգիոն, քաղաք)
  6. Կցել անձնագրի պատճենը (լուսանկարը), իսկ առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները (լուսանկարները)։
  7. Տեսակապի միջոցով կապ հաստատելու հարմար օրերը և ժամային միջակայքը՝

նշելով ժամային գոտին։

Դիմումը կարող է ներկայացվել նաև Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ ընտրելով «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» բաժինը՝ հետևյալ հղումով.

https://e-request.am/hy

 

Դիմումի ընթացքը

  • Դիմումը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որտեղ նշված կլինի տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև մանրամասներ անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին։
  • Նախապես համաձայնեցված ժամին դիմողի հետ հաստատվում է տեսակապ, որի ժամանակ ստուգվում է անձի ինքնությունը։ Տեսակապը ձայնագրվում և պահպանվում է։
  • Անձի ինքնությունը հաջողությամբ ստուգելուց հետո դիմողը սահմանված կարգով՝ փոստային առաքման եղանակով ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերը, պետական տուրքը և փոստային առաքման վճարները կատարված լինելու հաստատումը։
  • Ուղարկված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը ստուգելուց հետո դիմումին ընթացք է տրվում ՀՀ կառավարության 23 հունիսի 2011թ. N 974-Ն որոշմամբ հաստատված կարգով։
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձնագիրը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով։ Անհատական փոստային առաքում կատարելու համար վճարում է դիմողը։
  • Անձնագիրն ուղարկելուց հետո էլ-փոստի միջոցով դիմողին է ներկայացվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։

 

Պետական տուրքի դրույքաչափը

Տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար - 90,000 ՀՀ դրամ

Փոստային ծառայության վճարը

Անհատական փոստային առաքում կատարելու համար FedEx ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 ՀՀ դրամ՝ կախված երկրից 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

ՏԵՍԱԿԱՊՈՎ ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Եթե դուք գտնվում եք այնպիսի երկրում, որտեղ առկա չէ ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ այն գտնվում է զգալի հեռավորության վրա կամ որևէ այլ պատճառով դժվար է անձամբ դիմել, ապա դուք կարող եք ՀՀ վերադարձի վկայական ստանալու Ձեր դիմումը ներկայացնել հեռավար։

 

Ինչպես դիմել

Տեսակապի միջոցով ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ էլ-փոստի հասցեին.

vid@mfa.am

Նամակի վերնագրում անհրաժեշտ է լատինատառ գրել Ձեր անուն ազգանունը և անձնագրի համարը (օրինակ՝ ARMEN ARMENYAN, AC1234567)։

Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկությունները.

  1. Դիմողի անունը, ազգանունը և հայրանունը
  2. Ծննդյան ամսաթիվը
  3. Անձնագրի կամ նույնականացման քարտի համարը
  4. Բջջային հեռախոսհամարը
  5. Գտնվելու վայրը (երկիր, ռեգիոն, քաղաք)
  6. Կցել անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (լուսանկարը), իսկ նախկինում ՀՀ անձնագիր չստացած անչափահաս քաղաքացու դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները (լուսանկարները)։
  7. Տեսակապի միջոցով կապ հաստատելու հարմար օրերը և ժամային միջակայքը՝ նշելով ժամային գոտին։

Դիմումը կարող է ներկայացվել նաև Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ ընտրելով «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» բաժինը՝ հետևյալ հղումով.

https://e-request.am/hy

 

Դիմումի ընթացքը

  • Դիմումը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որտեղ նշված կլինի տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև մանրամասներ անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին։
  • Նախապես համաձայնեցված ժամին դիմողի հետ հաստատվում է տեսակապ, որի ժամանակ ստուգվում է անձի ինքնությունը։ Տեսակապը ձայնագրվում և պահպանվում է։
  • Անձի ինքնությունը հաջողությամբ ստուգելուց հետո դիմողը vid@mfa.am էլ- փոստի հասցեին է ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերը, պետական տուրքը և հետադարձ փոստային առաքման վճարը կատարված լինելու հաստատումը։
  • Ուղարկված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը ստուգելուց հետո դիմումին ընթացք է տրվում ՀՀ կառավարության 24 մարտի 2011թ. N 297-Ն որոշմամբ հաստատված կարգով։
  • ՀՀ վերադարձի վկայականը երկու աշխատանքային օրվա ընթացքում Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով։ Անհատական փոստային առաքում կատարելու համար վճարում է դիմողը։

ՀՀ վերադարձի վկայականն ուղարկելուց հետո էլ-փոստի միջոցով դիմողին է ներկայացվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։

 

Պետական տուրքի դրույքաչափը

Տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով ՀՀ վերադարձի վկայական տալու համար - 45,000 ՀՀ դրամ

Փոստային ծառայության վճարը

Անհատական փոստային առաքում կատարելու համար FedEx ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 ՀՀ դրամ՝ կախված երկրից 

Տպել էջը