ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը «Հարավային Կովկաս. Քաղաքական մարտահրավերներ եւ զարգացման հեռանկարներ» միջազգային համաժողովում

12 նոյեմբերի, 2003

Ես բարձր եմ գնահատում մեր քաղաքական մարտահրավերների, հակամարտությունների կարգավորման —, հավանաբար, ամենակար—որը` զարգացման վերաբերյալ Ձեր առջ— խոսելու այս հնարավորությունը:

 Երբ ես գտնվում եմ ԵԱՀԿ-ում կամ Եվրոպայի Խորհրդում, ես հանդես եմ գալիս արտաքին գործերի նախարարի կարգավիճակով: Այստեղ, այս առավել տեսական համաժողովում, օգտվելով առիթից ցանկանում եմ ավելի բաց ու ազատ խոսել, հետ մղել վարագույրը, որպեսզի մենք կարողանանք ավելի ընդարձակ պատկերը տեսնել:

Անցած շաբաթ մեր լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքականության հավատամքը` նոր տարի թ—ակոխելու — նախագահ Քոչարյանի հնգամյա նոր ժամկետի սկզբի լույսի ներքո: Իմ պատասխանն էր` տնտեսական զարգացումը:
 Եվ եթե այժմ դուք ինձ հարցնեք, թե ինչպիսի՞ք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ապա իմ պատասխանը կրկին կկառուցվի տարածաշրջանի տնտեսական զարգացման շուրջ:

Հայաստանում ապագայի մասին բանավեճերը այլ—ս չեն կենտրոնանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Փոխարենը, դրանք կենտրոնանում են հետագա անելիքների վրա, որն է մինչ— 2020թ. ազգաբնակչության կենսամակարդակը դարձնել Եվրոպականին համարժեք: Անցած ամիս, հայեր աշխարհիս չորս կողմից` տնտեսագետներ, վերլուծաբաններ, ֆինանսիստներ, ինչպես նա— կառավարության աշխատակիցներ, հավաքվել էին Եր—անում, որպեսզի ուսումնասիրեն զանազան սցենարներ, որոնք կարող են ապահովել երկրի երկնիշ կայուն տնտեսական աճը: Հայաստանը հպարտ է այսպիսի արագընթաց զարգացմամբ: Մենք գիտակցում ենք, որ սկսել ենք բավականին ցածր ելակետից: Այնուամենյանիվ, մենք միակը չէինք, որ հասել էինք հատակին: Սակայն մենք միակն ենք, որ նման ոստյունով ենք առաջ շաժվում — դրա պահպանման դեպքում կկարողանանք մինչ— 2020թ. մեր ազգաբնակչության համար ստեղծել կայուն — արժանապատիվ կենսաոճ: Այս զարգացումը հենվում է ոչ միայն տնտեսական սյուների վրա: Նման շարունակական — խորաթափանց ծավալումը պահանջում է նորացված կենտրոնացում կրթության, սոցիալական — բարոյական արժեքների վրա: Այն նա— պահանջում է, որպեսզի ժողովրդավարական գործընթացները խորապես արմատավորվեն մեր ամենօրյա կյանքում — զարգանան տնտեսությանը զուգահեռ: Եվ կայուն, էական տնտեսական զարգացումը մեզ համար նշանակում է արտահանման վրա հիմնված տնտեսություն, մուտք այլ շուկաներ, տնտեսության էլ ավելի ազատականացում, ենթակառուցվածքների մեջ կատարվող ներդրումների մեծ ծավալ, համեմատաբար ոչ թանկ, բայց որակյալ աշխատուժ — մասնավոր սեկտորին հատկացվող առաջատար դերակատարում:

Տնտեսական զարգացումը մեր փարոսն է — մենք հավատացած ենք, որ այն նա— պիտի լինի այդպիսին տարածաշրջանի համար: Ի վերջո, գլոբալիզացիան սկսվում է տարածաշրջանային գործընթացներից: Եվրոպական երկրները — եվրոպական կառույցները խոսում են Կովկասի հետ, այցելում մեզ, հաշվի առնում մեր խնդիրները — առաջընթացը, մեր կարիքներն ու ձեռբերումները` բոլորը միասին, մեկ շնչով: Սա պայմանավորված է ինչպես մեր աշխարհագրական հար—անությամբ, այնպես էլ տնտեսական — սոցիալական ընդհանրություններով:

Կարելի է ասել, որ մենք միասին ճանապարհորդում ենք: Մենք բոլորս մի—նույն նավի մեջ ենք, բռնել ենք նույն ուղղությունը: Երգերը, որ մենք սիրում ենք երգել, աղոթքները, որ մենք ուղղում ենք առ մեր ընդհանուր Աստված, պատմությունը, որը մենք հիշում ու վերապատմում ենք, կարող են բոլորովին տարբեր լինել: Ոմանք կարող են ավելի շատ գումար ունենալ իրենց գրպաններում, քան մյուսները, սակայն, ի վերջո, եթե նավակը սուզվի, հարուստները — աղքատները միասին կխորտակվեն:

Որպես հեռատես — համարձակ ղեկավարներ, մենք պետք է անենք ամեն ինչ, որ նավակը չխորտակվի:Ոչ Ադրբեջանի նավթը ոչ էլ Վրաստանի նավահանգիստները նրանց համար փրկություն չեն կարող լինել: Մենք կարող ենք թվարկել մի շարք նավթի պաշարներով հարուստ, բայց բոլոր այլ տեսանկյուններից աղքատ երկրներ: Աշխարհիս մայրցամաքները լի են ծովափ ունեցող երկրներով, որտեղ մարդիկ հացի կարոտ են:

Տարածաշրջանի մեր երեք երկրներից յուրաքանչյուրից պահանջվում է որդեգրել ողջախոհ համընդգրկուն տնտեսական, սոցիալական — քաղաքական վարքագիծ, որը կապահովի արժանապատիվ կյանք մեր ժողովուրդների համար: Մենք կարող ենք այդ ճանապարհն անցնել միայնակ, կամ` միասի'ն: Իհարկե, կա նա— երրորդ ուղին, երբ մեզանից յուրաքանչյուրը կարող է խոչընդոտներ ստեղծել մյուսի ճանապարհին: Բայց դա համազոր է ինքնասպանության: Այդ ուղին չի տանի դեպի բարեկեցություն, ո'չ անհատական — ո'չ էլ տարածաշրջանային մակարդակներում, — ո'չ էլ այն կնպաստի եվրոպական ինտեգրմանը:

Այստեղ Եվրոպան կար—որագույն դերակատարում ունի: Եվրոպայի չափանիշները ստիպում են մեզ կրկին քննության առնել մեր սեփական գործողություններն ու վարքագիծը: Մենք կկառուցենք ֆունկցիոնալ, արձագանքող — պատասխանատու հասարակություններ մեր տարածաշրջանում` ոչ թե ստիպողաբար, այլ քանի որ ձգտում ենք Մեծ Եվրոպայի մաս կազմել: Եվրոպայում տարածաշրջանային համագործակցության, առճակատումների, փոխզիջումների վերջին 50 տարիների հաջողությունների փորձը կարող է օրինակ — ուղեցույց ծառայել մեզ համար:

Սա արդեն Եվրոպայի պատասխանատվությունն է` ազդանշանել Կովկասին, որ  այն պատկանում է Եվրոպային: Կովկասում, որտեղ Հայաստանը — իր հար—անները ապրում են չկարգավորված հակամարտությունների պայմաններում, նման ազդանշանը ազդեցություն — որոշիչ դեր կունենա հակամարտությունների կարգավորման վրա: Խոսքս մշակութային — կրոնական նմանության պարզագույն հաստատման մասին չէ: Խոսքս այն շրջանակի մասին է, որի մեջ մենք կարող ենք տեսնել մեր ապագան, մեր սահմանները, մեր հար—աններին: Կովկասը Եվրոպայի կազմում կնշանակի Կովկաս, որտեղ հար—անները կդադարեն հաշիվներ մաքրել, որտեղ սահմաններն այլ—ս չեն դիտարկվի որպես պատնեշներ:

Փակ սահմանների խնդրին պետք է նա— անդրադառնա — լուծում գտնի մեր ար—մտյան հար—ան Թուրքիան, քանի որ Եվրոպական կառույցները քննարկում են այդ երկրի ինտեգրումը Եվրոպայի կազմում:

Հավատացած ենք, որ իրականությունը փաստում է, որ սահմանների զմռսված լինելու շահավետությունը նվազել է: Ընդհակառակը, այս սահմանների շարունակաբար փակ լինելը նվազեցնում է տարածաշրջանում դրական — աշխույժ դերակատարում ունենալու Թուրքիայի ձգտման հիմնավորվածությունը: Եվրոպական ներգրավվածության հեռանկարը կարող է ծառայել հին առճակատումների թուլացմանը — հող նախապատրաստել նոր հարաբերությունների, ձ—աչափերի, մոտեցումների — հեռանկարների ձ—ավորման համար:

Մենք ցանկանում ենք մուտք գործել Եվրոպա — ապրել կողք կողքի այս երեք-չորս տասնյակ երկրների հետ, որոնց միջ— դժվար թե գտնվեն զույգ հար—աններ, որ չունենան ինչ-ինչ տեսակի սահմանային խմդիրներ մեկը մյուսի հետ:

Արդյո՞ք Իսպանիան — Ֆրանսիան զուրկ են որ—է տարաձայնությունից: Իսկ Իսպանիան — Մեծ Բրիտանիա՞ն, Իտալիան — Ավստրիա՞ն, Ֆրանսիան — Գերմանիա՞ն, Գերմանիան — Լեհաստան՞ը, Լեհաստանը — Ուկրաինա՞ն: Այս ցանկը երկար է: Այնուամենայնիվ, այդ բոլոր երկրները հաղորդակցվում են միմյանց հետ, առ—տուր անում, մասնակցում — համագործակցում զանազան մակարդակներով տեղի ունեցող միջազգային համաժողովներում` նույնիսկ լուրջ տարաձայնությունների առկայության պարագայում:

Որոշակի պատմական ժամանակահատվածում այդ երկրներից յուրաքանչյուրը — յուրաքանչյուր զույգ երկրները միասին ընդունել են ոչ թե տարբերություններն անտեսելու, նվազեցնելու, կամ էլ պարզեցնելու, այլ առաջ ընթանալու ծանրակշիռ, դժվար, լուրջ քաղաքական որոշում` կանխելով այդ բաժանումները հարաբերությունների վրա ազդող որոշիչ գործոնի վերածումը:

Հավանաբար արդար կլինի քննադատությունը մեր` բոլորիս հասցեին, թե 1994թ-ին հաստատված հրադադարից ի վեր մենք չենք օգտվել արյնահեղության — կրակահերթերի բացակայությունից — գործողություններ ձեռնարկել մեր վերքերն ապաքինելու ուղղությամբ:

Մենք թույլ տվեցինք, որպեսզի ժամանակն ու մեր միջ— ձ—ավորված հեռավորությունը բնականոն կերպով սպիացնեն վերքերը: Սակայն հայերին — ադրբեջանցիներին մերձեցնելու, գոնե խորհրդային ժամանաշրջանին բնորոշ հանդուրժողականություն սերմանելու — վերջնական լուծմանը հանգեցնող մթնոլորտ ձ—ավորելու համար առանձնապես եռանդուն ջանքեր չեն գործադրվել:

Կարծում եմ, իմ ադրբեջանցի գործընկերները երկյուղում են նման համագործակցությունից` կարծելով, որ այն կարող է արդարացնել — օրինականացնել ձ—ավորված status quo-ն, կարող է բերել մեզ մի եզրահանգման, որն իրենց ձեռտու չէ:

Սակայն մենք չունենք այլընտրանք: Հայերն ու ադրբեջանցիները պետք է առաջ ընթանան: Ինչ որ տեղում, ինչ որ ժամանակ մենք պետք է մեր տարբերությունների ու անցյալի սահմանագիծ անցկացնենք — շարժվենք դեպի մեր ընդհանուր ապագան:

Ակնհայտ հարցն այն է, թե որ կետում մենք կասենք` այն, ինչ ունենք, դա մեր ելակետն է, որից մենք պետք է առաջ շարժվենք մեր հարաբերությունները կանոնակարգելու նպատակով: Մեր միջ— հիմնական հակասությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն է: Եկեք նայենք փաստերին: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը միշտ եղել է — այսօր էլ շարունակում է լինել հայկական: Լեզվական, կրոնական — մշակութային առումներով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հայկական է: Իրավական — պատմական առումներով Լեռնային Ղարաբաղը հայկական է եղել դարեր շարունակ: Խորհրդային Միության փլուզման պահին օրենքի շրջանակներում այն օգտվեց ինքնորոշման իր օրինական իրավունքից — կանխորոշեց իր հայկական ապագան: Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում այն եղել է իր սեփական ճակատագրի տերը: Խորհրդային Ադրբեջանի պարտադրված գերիշխանության 75 տարիներից բացի, Լեռնային Ղարաբաղը երբ—է չի եղել ասոցիացված Ադրբեջանի հետ: Ուստի — իրատեսական չեն այն ակնկալիքները, որ հայերը Լեռնային Ղարաբաղը կհանձնեն Ադրբեջանի իշխանությանը, այն պարագայում, երբ այն երբեք չի պատկանել Ադրբեջանին ո'չ պատմական — ո'չ էլ իրավական առումներով: Այն ակնկալիքը, որ հայերն Ադրբեջանի հար—անությամբ կապրեն խաղաղ, առանց ռազմական բուֆերային գոտու, լիովին իրատեսական — հետապնդման արժանի նպատակ է:

Հաջորդ տարի, երբ կլրանա այս զինադադարի տասնամյակը, որը միակն է աշխարհում, որ հաստատվել — պահպանվում է հակամարտող կողմերի նախաձեռնությամբ, մենք, թեր—ս, կկարողանանք մեր ժողովուրդներին — ամբողջ աշխարհում դրանով շահագրգռված մարդկանց ներկայացնել խաղաղության — բարեկեցության տարածաշրջան ստեղծելու սցենարը:

Այսինքն, մենք կկարողանանք առաջ քաշել նոր, համարձակ նախաձեռնություններ եվրոպական համատեքստում, մեր տարածաշրջանի ընդհանուր տեսլականով: Հավատացած եմ, որ դա է մեր փրկությունը: Եվրոպայի պատկերները, արժեքները — փորձառությունը թույլ են տալիս մեզ` հայերիս եզրակացնել, որ մենք իրոք կարող ենք կարգավորել մեր հակամարտությունը, հետ—ում թողնելով պատերազմի — թշնամության այդ շրջանը, — դիմագրավել մեր ներկան ու ապագան ոչ թե պատերազմից հոգնած, երբեմն նույնիսկ հոգեպես հյուծված — վրեժխնդիր այսօրվա ղեկավարների պատկերացումներով, բայց ապագայի սերունդների սառնասիրտ մոտեցումներով:

Տպել էջը