ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ԵԱՀԿ Նախարարների խորհդրի 11-րդ հանդիպմանը

01 դեկտեմբերի, 2003
Պրն. Նախագահ,
Հարգարժան Տիկնայք եւ Պարոնայք,
Հարգելի գործընկերներ,

Այս տարի մենք կրկին հավաքվել ենք, այս անգամ Մաաստրիխտում, ԵԱՀԿ Նախարարների խորհրդի պարտավորությունները կատարելու նպատակով: Հայաստանի համար ԵԱՀԿ-ը հերթական կազմակերպություն չէ այլ կազմակերպությունների շարքում: Սա եզակի կառույց է, որի աշխարհաքաղաքական ոլորտը — 55 երկրների անդամակցությունն ավելի հստակ, քան որ—է այլ կառույց, բնորոշում է Եվրոպայի սահմանումը: ԵԱՀԿ-ի անվտանգության ըմբռնումն ավելի համապարփակ — բազմաչափ, ավելի միասնական է իր անբաժանելիության մեջ, քան ցանկացած այլ բազմակողմ կազմակերպության ընկալումը: Հավասար ուշադրություն հատկացնելով ռազմաքաղաքական, տնտեսական — մարդկային չափումներին՝ ԵԱՀԿ-ը նախատեսում — եզրակացնում է, որ նորմերը, պարտավորվածությունները — կանոնակարգերը անվտանգության պահպանման հիմնական բաղադրիչներն են: Երկխոսությունը, համագործակցությունը — փոխզիջման որոնումը դրա առօրյա, ընդհանուր օգտագործման գործիքներն են:

Այն որոշումների — ընդհանուր հայտարարությունների ցանկը, որոնք կայացնելու նպատակով ենք մենք այստեղ հավաքվել, ակնհայտորեն կարեւոր են: Դրանցից, մասնավորապես, կար—որ է մեր որդեգրած Տնտեսական ռազմավարությունը: Այն հավասարակշռություն է հաստատում տնտեսության — բնապահպանության միջ—, այն լրացնում է պետությունների միջ— — պետությունների ներսում տնտեսական գործունեության բացերը՝ դրանք կապելով անվտանգության ռիսկերի հետ: Այն ճանաչում է հասարակական — կորպորատիվ կառավարման դերը բարեփոխումների, մասնավորապես, գլոբալ — տարածաշրջանային միտումների համատեքստում:
 Այսօր ընդունվելիք փաստաթղթերից առավել կար—որը 21-րդ դարում կայունության — անվտանգության սպառնալիքներին արձագանքելու մասին ԵԱՀԿ ռազմավարությունն է:

Իհարկե, այսօր՝ 2003թ., նայելով մի աբողջ հարյուրամյակ առաջ, սա բավականին դժվար նախաձեռնություն է թվում: Պատկերացրեք, եթե նման մի բան ձեռնարկվեր մեկ դար առաջ, 1903թ.: Նման փորձն, իհարկե, չէր կանխատեսի ժամանակակից ամբողջատիրության սպառնալիքներն ու մարտահրվարները, ցեղասպանության, երկու համաշխարհային պատերազմների, միջուկային — զանգվածային ոչնչացման այլ զենքերի, տեխնոլոգիաներով ուղղորդվող գլոբալիզացիայի, ինչպես նա— միջազգային իրավունքի — կարգուկանոնի հաստատման փորձերը:
 Մենք պետք է մեր հավակնություններին սահմաններ դնենք — ընդունենք, որ ապագա սպառնալիքների ճիշտ գնահատումը մեծապես արմատավորված է այսօրվա մեր մտահոգությունների մեջ — արտացոլում է վերջին շրջանի մեր երկյուղները, խեղումները — սպառնալիքները:

Պրն. Նախագահ,

Այս առումով մեր պատվիրակությունը կցանկանար, որպեսզի մենք ավելի հաստատուն դիրքորոշում որդեգրեինք: Ելնելով մեր վերջին շրջանի փորձից, երբ աներ—ակայելին դարձավ առօրեական, մենք կցանկանայինք ջանք գործադրել` նայելու եւ տեսնելու ամնիջական հորիզոնից անդին: Մենք չպետք է ինքնագոհությամբ ընդունենք այն տեսակետը, թե անտեսանելին անհայտ է, իսկ անհայտն անճանաչելի է:

Քանի որ մենք ստիպված ենք թարմացնելու այս ռազմավարական փաստաթուղթը, եկեք, եթե հնարավոր է, զգայուն լինենք մեր ապագա անվտանգության միջավայրի անորոշությունների — անակնկալների հանդեպ:

Պարոն Նախագահ,

Թույլ տվեք այժմ անցնել մեր օրակարգի մեկ այլ շատ կար—որ կետի՝ մարդկանց ապօրինի առուվաճառքի (թրաֆիկինգի) խնդրին: Վերջերս Քիշն—ում, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը, ես պատիվ ունեի հանդես գալ որպես զեկուցող այս խնդրի վերաբերյալ: Ես համոզված եմ, որ չկա որ—է այլ խնդիր, որ նման մեծ մարտահրավեր լինի բոլորիս համար: Այն մեզ հակադրում է մեր հիմնարար արժեքներին — համոզմունքներին, մարդու իրավունքների — քաղաքակրթության վերաբերյալ մեր հանրային հավաստիացումներին: Այն Եվրոպան, որը կարող է հանդուրժել իր մոտ տեղ գտած նման տեսակի ստրկություն, պետք է պատրաստ լինի պատասխանել երեսպաշտության, երկրերեսության, հանցակցության, անխղճության, կամ էլ, առնվազն, անտարբերության — անարդյունավետության մեղադրանքներին:

Հետ—աբար, Նախարարների խորհրդի այս նիստի ընթացքում Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարելու գործողությունների ծրագրի հաստատումը պատիվ է բերում մեր կազմակեպությանը:

Այնուամենայնիվ, սկզբից ի վեր մեր պատվիրակությունն այն համոզման է, որ գործողությունների այս ծրագիրը պետք է օժտվի դրա իրականացումն ապահովող նույնպիսի հզոր մեխանիզմներով: Մենք կնախընտրեինք առավել զորեղ մեխանիզմ, որն օժտված կլիներ առավել անկախությամբ — նախաձեռնության լայն շրջանակով, կկիրառվեր այնտեղ, ուր մոլեգնել է մարդկային թրաֆիկինգի արհավիրքը: Որեւէ այլ վտանգ կամ հանցանք այդպես չի սպառնում ներթափանցել բոլոր սահմանները եւ իր պիղծ գիրկն առնում ելման, տարանցիկ եւ վերջնակետի երկրները:

Պարոն Նախագահ,

Ես իմ ելույթում խորամուխ եմ եղել ԵԱՀԿ ամբողջ համակարգին վերաբերող ինստիտուցիոնալ խնդիրներին, քանի որ այն իրավամբ հանդիսանում է իմ երկրի — մեր առջ— ծառացած մարտահրավերների կենսական կար—որություն ունեցող կազմակերպություն:

Այսօր մեր մարտահրավերները ոչ թե տեղական, այլ տարածաշրջանային բնույթի են: Տարածաշրջանն ինքը անընդհատ եռքի մեջ է: Վերջերս առավել:

Անցած 2003թ., Հարավային Կովկասի երեք հար—ան երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը անցկացրեցին նախագահական — խորհրդարանական ընտրություններ: Ինչպես մեր երեք անմիջական հար—անների՝ Ռուսաստանի Դաշնության, Իրանի — Թուրքիայի, այդպես էլ ավելի հեռավոր Եվրոպական Միության — ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությամբ ստեղծվում է մի շրջանակ, որի սահմաններում պետք է քննության առնվեն էներգիետիկ, անվտանգության, ռազմական դաշինքների — ենթատարածաշրջանային հակամարտությունների հարցերն այնժամ, երբ անմիջապես ներգրավված հասարակությունները պետք է հետապնդեն ժողովրդավարության — ազատ շուկայի համակարգերին իրենց անցման նպատակները:

Հայաստանի կառավարությունը հավատացած է, որ կայունությունն այն հիմնական նախապայմանն է, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել լարվածություններն առանց ավելորդ խժդժությունների — առճակատումների: Մենք նվիրված ենք այդ կայունությանը — հավատացած ենք, որ հնարավոր է համադրել բոլորիս շահերը՝ հետագա տարանջատումներ չստեղծելով: Հար—անների միջ— համագործակցությունը, բաց սահմանները, չլուծված վեճերի խաղաղ կարգավորումը, եւ ինչպես միշտ սահմանադրական — ժողովրդավարական լեգիտիմությունը կարող են տ—ական երաշխիք դառնալ պայթյունները կամ բռնկումները կանխելու գործում:

Վրաստանին մենք ցանկանում ենք նույնը, ինչ ցանկանում ենք ինքներս մեզ: Վրաստանը մեր լավ դրացին է — բարեկամը: Այն կես միլիոն էթնիկ հայերի օջախն է: Վրաստանի միջով են անցնում մեր հիմնական ուղիները դեպի Եվրոպա, արտաքին աշխարհ: Ուստի Վրաստանի կայունությամբ մենք շահագրգռված ենք ոչ պակաս, քան հենց իրենք՝ վրացիները: Ուրախ ենք, որ մեր քաղաքական կամ տնտեսական հարաբերություններում որ—է լուրջ ընդհատում տեղի չի ունեցել: Մենք, այսպիսով, պատրաստ ենք ողջունել — սերտորեն աշխատել այն կառավարության հետ, որը կարտահայտի Վրաստանի ժողովրդի ձգտումները:

Հայաստանը պատրաստակամ է, պրն. Նախագահ, այս տարածաշրջանում առճակատումը փոխարինել համագործակցությամբ, ուր մարդկանց միջ— փոխվստահության մթնոլորտը կամրապնդի կառավարությունների միջ— կնքված համաձայնագրերը, ուր սահմանները կամուրջներ են, այլ ոչ պատնեշներ — խոչընդոտներ: Հավատացած ենք, որ բոլորն անելիք ունեն մեր տարածաշրջանը կայունության, խաղաղության — բարեկեցության գոտի դարձնելու գործում: Ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը հաճախ ներկայացվում է իբր— տարածաշրջանի անկայունության տարր, ինքը՝ Լեռնային Ղարաբաղը կայուն, կայացած միավոր է, որը կարող է իր ներդրումը կատարել խաղաղության հաստատման գործում: Թույլ տվեք բացատրեմ: Գալիք գարնանը, մենք նշելու ենք աշխարհի ամենատ—ական — այսօր աշխարհում միակ ինքնավերահսկվող հրադադարը: Սա ունի երկու դրդապատճառ: Առաջինն այն հավասարկշռությունն է, որ հաստատվեց — ճանաչվեց: Մյուսը, որ հավանաբար շատ ավելի կար—որ է, կողմերի քաղաքական կամքն է` արյունահեղությունից խուսափելու, թույլ տալու մարդկանց ապրել իրենց կյանքով այնժամ, երբ նրանց ընտրած ղեկավարներն աշխատում են լուծում գտնելու ուղղությամբ:

Անցած տասը տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իսկապես փորձում էր ապրել իր բնականոն կյանքով: Այս ամռանը, պրն. Նախագահ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշեց իր սեփական արարումով ապրելու, իր սեփական ապագան կանխորոշելու ազատության — իր ստեղծած գործուն, անկախ հաստատությունների տասնամյակը: Այս հաստատությունները ոչ միայն ապահովեցին երկրի անվտանգությունն իրենց սահմաններում, այլ— հող նախապատրաստեցին առույգ հասարակության, աշխույժ տնտեսության, ժողովրդավարական հանրային — ժողովրդական մշակութային կյանքի համար: Այս տասը տարիների ընթացքում նրանք անցկացրել են երեք նախագահական ընտրություններ, նույնքան խորհրդարանական ընտրություններ — ձեւավորել հարակից ենթակառուցվածքներ: Նրանք, մի խոսքով, ճաշակել են խաղաղությունը — կենտրոնացել տնտեսական զարգացման վրա: Դա քաղաքական հասուն մի հասարակություն է, որը գիտակցում է, որ իր կենսունակությունն ու լեգիտիմությունը բխում է իր գործնական եւ ակնառու նվիրվածությունից հանդեպ այն կենսուղու, որի համար պատերազմել են՝ — հաղթել:

Պրն. Նախագահ,

Հավանաբար, այս գարնանը հրադադարի տասնամյակին, կողմերի առաջնորդներն ու միջազգային հանրությունը կարող են գտնել այս հակամարտության իրատեսական — արդար կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական կամք: Հրադադարը ժամանակավոր խաղաղություն է, պրն. Նախագահ: Եվ գուցե մենք ի վիճակի լինենք աշխարհի ամենաերկարատ— ինքնավերահսկվող ժամանակավոր խաղաղությունը վերափոխել ինքնավերահսկվող մշտական խաղաղության:

Այս ամենում ԵԱՀԿ-ն իր ուրույն կար—որ ներդրումը պիտի ունենա: Եվ Լեռնային Ղարաբաղի պարագայում ԵԱՀԿ-ը եզակի դիրքում է: Տասը տարուց ավելի է Մինսկի գործընթացը հակամարտության կողմերի միջ— բանակցված, խաղաղ լուծման որոնումների կենտրոնում է: Ինչպես Հայաստանում, այդպես էլ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների հետ մեկտեղ, հասկանալիորեն, 2003թ. աշխույժ տարի չէր, երբ նախագահների խիստ օգտակար — արդյունավետ երկխոսությունն ընդհատվեց:

Հավատացած ենք, որ համանախագահները պատրաստ են օգնել կողմերին վերսկսկելու բանակցությունները — մենք կշարունակենք աջակցել համանախագահների էական — կենտրոնական դերակատարմանը գործընթացն առաջ մղելու հարցում: Մենք կկորցնենք պատմական հնարավորությունը, եթե բանակցությունները, երբ դրանք վերսկսվեն, վերադառնան զրոյական կետ՝ փոխանակ օգտվելու արդեն մշակված սկբունքների — չափաձ—երի առավելությունից:

Թույլ տվեք, պրն. Նախագահ, սրտանց գոհունակության արտահայտել Ձեր նախագահության շրջանի առթիվ, որին բնորոշ էին հոլանդական հանրահայտ աշխատանքային էթիկան, պրագմատիզմը — հանդուրժողականությունը:

Մենք նայում ենք առաջ՝ մեծ ակնկալիքներ ունենալով Բուլղարիայի նախագահությունից (2004թ.) — Սլովենիայի ներդրումից (2005թ.):

Վստահ ենք, որ գալիք մի քանի տարիների ընթացքում ԵԱՀԿ-ը առավել կհամախմբվի՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով եւրոպական կար—որագույն կառույցների շարքում:

Տպել էջը