ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանին

17 մարտի, 2005

Պարոն նախագահ,

Այս տարի բազմակողմ դիվանագիտության համար նշանակալից տարի է, քանի որ տոնում ենք Միավորված ազգերի կազմակերպության 60-ամյակը: Այն նա— վճռորոշ է, քանի որ քննարկում ենք այն բարեփոխումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են այս հաստատության՝ ՄԱԿ-ի գործունեությունը վերջին վաթսուն տարում աշխարհում տեղ գտած ամենատարբեր զարգացումներին ու հեղաշրջիչ իրադարձություններին համապատասխանեցնելու համար: ՄԱԿ-ն այն կառույցն է, որտեղ մենք կառուցել ենք անվտանգության համակարգեր մարդու ազատությունների ու տնտեսական հասանելիության հիմքի վրա: Այստեղ մենք թե' վերցնում ենք, — թե' տալիս առավել փոխկապակցված աշխարհին: Նայելով ապագային, սա է այն կառույցը, որին մենք ի վերջո կդիմենք՝ սպառնալիքներից խուսափելու համար ուղիներ փնտրելիս՝ մինչ ընդլայնում ու առավել ընդգրկուն ենք դարձնում մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները:

Նշանակալից է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը ՄԱԿ-ի միակ ոչ հիմնական մարմինն է, որը նշված է Բարձր մակարդակի խմբի զեկույցում, — որի համար հեռուն գնացող բարեփոխումներ են առաջարկվել: Եվ սա, ես կարծում եմ, այն պատճառով է, որ այսօրվա ամենամեծ մարտահրավերները բոլորը ազդում են — կրում մարդու իրավունքների բացակայության կամ դրանց հավատարիմ լինելու ազդեցությունը: Սա շատ մեծ կար—որություն է հաղորդում զեկույցին: Ինչպես — ինչ պայմանագրերով ու մեխանիզմներով պետք է պաշտպանել այս իրավունքները մի խնդիր է, որն արծարծված է զեկույցում — արծարծվում է մեզանից յուրաքանչյուրի կողմից: Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրության յուրաքանչյուր անդամ ներգրավված լինի զեկույցի քննարկման գործընթացում:

Միջազգային հանրության աճող ուշադրությունն ազգային մակարդակում մարդու իրավունքների ու ազատությունների հարցում ընդհանուր պատասխանատվության հանդեպ պահանջում է բաց ու ընդգրկուն միջազգային համագործակցություն: Հին խնդիրների վերաբերյալ նոր որոշումներ կայացնելն արդարացնելու համար արդյո՞ք մենք կարիք ունենք ինքներս մեզ մշտապես հիշեցնելու, որ մեր աշխարհը նույնը չէ, ինչ 60 տարի առաջ, կամ անգամ 15 տարի առաջ: Այն ժամանակ մարդու իրավունքների խախտումները տեղական մակարդակով կամ ներքին ողբերգություններ էին: Այսօր այդպիսի խախտումներն առաջին քայլն են դեպի միջազգային աղետ: Բնակչության մարդու իրավունքները երաշխավորելու պատասխանատվությունից խուսափելու համար ազգային ինքնիշխանության ետ—ում թաքնվելն այսօր սպառնում է միջազգային դարձնել անարդարությունն, անապահովությունը, խեղճությունն ու հակամարտությունը:

Պարոն նախագահ,

Հայաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների հանձնաժողովում նույնքան մեր պատասխանատվության զգացման արդյունք է, որքան մեր խորը հավատի ու համոզմունքի, որ հասարակության հիմնարար մարդու իրավունքները — անհատական ու հավաքական անվտանգությունը բոլորն անբաժանելիորեն, աներկբայորեն — պարզորոշ կերպով փոխկապակցված են: Հայերի համար մարդու իրավունքների սկզբունքը, մարդ անհատի անքակտելի իրավունքների հասկացությունը շատ նուրբ լարերի է դիպչում: Մենք անցյալ դարի մեծ մասն անց ենք կացրել մի ռեժիմի ներքո, որը շարունակում էր գոյատ—ել զուտ մարդու իրավունքների, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների բացակայության շնորհիվ: Դրան անմիջականորեն նախորդող ժամանակաշրջանում մենք տխուր պատիվն ունեցանք դարի առաջին ցեղասպանության զոհերը լինելու: Դարավերջին — մինչ օրս մենք դեռ—ս շարունակում ենք պայքարել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի ամրագրման համար:

Թույլ տվեք անդրադառնալ սրանցից յուրաքանչյուրին:

Երկրի ներսում մեր անցած ճանապարհը դժվարին ու երբեմն խորդուբորդ է եղել՝ հաշվի առնելով, որ, ինչպես արդեն նշեցի, միայն 14 տարի առաջ ենք ապրել բոլորովին այլ գաղափարախոսական քողի ներքո: Մենք սովորել ենք ավելի քիչ հավատալ վայրկենական փոփոխություններին, պատճառներ ունենք թերահավատորեն վերաբերվելու հեղաշրջումներին, մենք գիտենք, որ հարթ հանրային հարաբերություններն այնքան կյանք չունեն, որքան ազնիվ մարդկային հարաբերությունները: Այդ իսկ պատճառով, ինչպես — նախորդ տարի, մենք հաջորդ տարում —ս կշարունակենք, էվոլյուցիոն, հավելման ճանապարհով, կառուցել մեր հաջողությունների վրա՝ աղքատության նվազեցման, կրոնական շարժառիթներով զինծառայությունից հրաժարվողների — կրոնական աղանդների իրավունքների պաշտպանության, դատական համակարգի բարեփոխման, քաղաքական տարակարծության ու ազատ արտահայտման ուժեղացման, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության ու խթանման, մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի վրա:

Ինչ վերաբերոuմ է ցեղասպանությանը, պարոն նախագահ, դա մարդու իրավունքների խախտման ամենածայրահեղ դրս—որումն է: Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը: Հայ բնակչության երկու երրորդը ոչնչացավ 1915 — 1918 թվականների միջ— ընկած ժամանակահատվածում: Ապրելով Օսմանյան կայսրությունում որպես փոքրամասնություն, նրանց՝ ազատության, հավասարության ու եղբայրության վսեմ գաղափարների կիրառման կոչերը հանգեցրեցին իրենց մահվան դատավճռին: Այսօր նրա վերապրածները, որ ապրում են Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում ու նրանից դուրս, ակնկալում են, որ աշխարհի կողմից այս նույն ազնիվ սկզբունքների համընդհանրության ճանաչումը կհանգեցնի նրան, որ ընդունվի, որ հայերի հանդեպ ցեղասպանություն է իրագործվել:

Իննսուն տարի անց մենք շարունակում ենք ապրել սուր քննադատությամբ — միանշանակ ճանաչմամբ չամոքված տառապանքի հիշողությամբ: Այս հարցում մենք միայնակ չենք: Ձերբազատումը, որին արժանի են զոհերը — որի կարիքն ունեն հասարակություններն ամոքվելու — միասնաբար առաջ ընթանալու համար, ստիպում է ինձ կոչ անելու միջազգային հանրությանն իրերն իրենց անունով կոչելու, կոծկումի, երկակի ստանդարտների, քաղաքական նպատակահարմարության քողը մի կողմ դնելու:

Միայն վերջերս ամենաբարձր մակարդակով թուրքական ղեկավարությունը կոչ արեց պատմական բանավեճ սկսել: Նրանք առաջարկեցին, որ Թուրքիայի ու Հայաստանի պատմաբաններն արխիվները թերթեն ու պարզեն այս խնդիրը: Իմ անմիջական պատասխանը, որ Հայաստանը չի մասնակցի պատմական բանավեճի, մեկնաբանվեց որպես երկխոսության մերժում:

Եկեք երկխոսության երկու տեսակները չշփոթենք մեկը մյուսի հետ: Մեկը բանավեճ է պատմության մասին: Մյուսը՝ քաղաքական քննարկում: Ամենատարբեր թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ պատմական բանավեճ սկսելու, պարզապես ձգձգում է ճշմարտության հետ հաշտվելու գործընթացը: Փաստերը հստակ են: Պատմական տարեգրությունը հստակ է: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ պատահեց մեր նախնիներին: Անգամ Թուրքական Հանրապետության առաջին օրերին տեղական թուրքական իշխանությունները, որոնք փաստացիորեն իրականացրել էին ցեղասպանությունը, դատվել են — մեղավոր ճանաչվել իրենց իսկ թուրքական դատարանների կողմից: Թուրքերն իրենք, իրենց հայտնի պատճառներով, պատմական փաստերը մի կողմ դրեցին ու մի կողմ քաշվեցին այդ ազնիվ, արժանապատիվ մոտեցումից՝ որդեգրելով մերժումն ու հրաժարումը: Թուրքիան աշխարհի սերունդներին պարտական է այդ ճանաչմամբ, որպեսզի կարողանանք առաջ շարժվել:

Պարոն նախագահ,

Մեր պատմության այս էջը առավել քան պատճառ է, որպեսզի միջազգային հանրությունը մեկընդմիշտ դատապարտի ցեղասպանությունը որպես քաղաքական գործիք: Մենք ողջունում ենք գլխավոր քարտուղարի 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը: Մենք հավատում ենք իր ցեղասպանության հարցերով խորհրդականի մանդատի ու իրավասությունների ուժեղացմանը — կարծում ենք, որ ցեղասպանություն իրականացրած կառավարությունը պետք է հետապնդվի ու դատապարտվի:

Այս ուղով շարունակելու անկարողությունը կնշանակի, որ մենք ձախողել ենք որպես կառույց — որպես հաստատություն: Դա կնշանակի նա—, որ մեզ չի հաջողվել դժվարին քաղաքական ընտրություն կատարել կարճաժամկետ քաղաքական վնասների պատճառով՝ լավ իմանալով, որ դրանք երկարաժամկետ մարդկային ու միջազգային հետ—անքներ են ունենալու: Ֆինանսապես սնանկ կառավարությանը հանձնում են միջազգային կազմակերպություններին՝ մինչ— այն վերափոխվի ու հրաժարվի իր սխալներից: Կարո՞ղ ենք մենք առավել հանդուրժողական լինել մի կառավարության հանդեպ, որը բարոյապես է սնանկ: Ուզու՞մ ենք մենք, որ եկող սերունդները հավատան, որ ցեղասպանությունն անխուսափելի է յուրաքանչյուր սերնդի մեջ, յուրաքանչյուր մայրցամաքում: Կարո՞ղ ենք մենք թույլ տալ, որ իշխանությունները նման զանգվածային բռնություններ իրականցնեն իրենց սեփական ժողովրդի հանդեպ: Ինչո՞վ կարող ենք մենք բացատրել այն հանգամանքը, որ Սպառնալիքների, մրցահայտերի ու փոփոխության զեկույցը 21-րդ դարի սկզբին ցեղասպանությունը համարում է վտանգ:

Եվ վերջապես, մարդու իրավունքներին առնչվող երրորդ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման հարցն է:

Հենգական է, պարոն նախագահ, որ անգամ այն ժամանակ, երբ հասարակությունները սովորում են աջակցություն ցույց տալ ընտանեկան բռնությունների զոհերին, մենք դեռ—ս չենք հասել նրան, որ նույն աջակցությունը ցույց տանք միջազգային կամ իշխանությունների բռնությունների զոհերին: Լավագույնը, որ աշխարհն անում է, լռությամբ դիտելն է՝ մինչ զոհերը փորձում են իրենք իրենց պաշտպանել, — եթե հանկարծ, հակառակ ամեն ինչի, նրանց հաջողվում է, աշխարհն արագորեն ետ է քաշվում՝ պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին բարձրագոչ թմբկահարումների ու պահանջների ներքո:

Ինչպես ընտանեկան բռնության իրականացնողը կորցնում է խնամակալության բարոյական իրավունքը, նունպես — կառավարությունը, որ իրականացնում ու խրախուսում է իր իսկ քաղաքացիների հանդեպ բռնությունների կիրառումը, կորցնում է իր իրավունքները: Այս պարագայում է, որ ինքնորոշման հասկացությունը էական ու օրինական է:

Սա հենց այն է, ինչ պատահեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԽՍՀՄ-ի փլուզման օրերին, երբ նրանք, խաղաղ ճանապարհով, ընտրեցին ինքնորոշման ուղին: Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն մերժեց խաղաղ երկխոսությունը, այլ— անմիջապես կիրառեց այս նկրտումների բռնի ճնշման միջոցը: Ադրբեջանը շարունակեց ռազմականորեն արձագանքել: Մի պահ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հայտնվեց ոչնչացման եզրին, ինչը կպատահեր, եթե վերջին րոպեի մոբիլիզացիան ու իրենց կյանքի, օջախի ու հայրենիքի համար պայքարելու վճռակամությունը չլիներ: Այսօր Ադրբեջանի կառավարությունը կորցրել է իր բարոյական իրավունքն անգամ առաջարկ ներկայացնելու նրանց անվտանգությունն ու ապագան ապահովելու հարցում, էլ չասած՝ խոսելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խնամակալության մասին:

Պարոն նախագահ, մեզ համար մարդու իրավուքների պաշտպանությունն ու պահպանումը վերացական սկզբունք չէ: Այն տարբերությունն է գոյատ—ման ու ոչնչացման միջ—: Մենք վստահ ենք, որ դա այդպես է աշխարհում շատերի համար: Այնուհանդերձ, մեր կողմից դրս—որվող անհատական ու հավաքական միտումը անտեսելը կամ արհամարհելն է այն խնդիրները, որոնց անմիջական պատասխանները մենք չունենք կամ չենք տեսնում նրանց լուծման հեռանկարը: Սա առավելապես ճիշտ է այն իրավիճակներում, որոնք անհավատալի, ընդհանուր նորմերից դուրս են ու ցնցում են մեր հավատամքն ու արժեքները: Այս նույն պատճառով մեր շարունակաբար նեղացող աշխարհում նվիրյալներից հաստատակամություն է պահանջվում, որպեսզի ընդլայնեն ներգրավվածների շարքերը՝ դրանցում ընդգրկելով դեռ—ս տատանվողներին:

Տպել էջը