Ամերիկայի Հայկական Համագումարի կազմակերպությամբ Վաշինգտոնում հայկական հարցերին նվիրված համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը

27 մարտի, 2006
«Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար: Ինձ համար հատկապես գնահատելի է այն հանգամանքը, որ այս սրահում հավաքվել են Հայկական Համագումարի, Հայ եկեղեցու, ՀԲԸՄ-ի անդամներն ու ակտիվիստները, ինչպես նա— անհատներ, որոնք բոլորն այստեղ են եկել միասին ծրագրելու, միասին աշխատելու, միասին հաջողություն գրանցելու համար:

Անկախությունից ի վեր մենք, իրոք, հաջողություն ենք գրանցել. ԱՄՆ-ի կողմից զգալի օժանդակության հատկացումը Հայաստանին, առ—տրային արտոնությունները, հավասար ռազմական օգնությունը, առաջընթացը Ցեղասպանության ճանաչման — ուսուցման հարցում, հասարակական կարծիք ստեղծողների ու քաղաքականություն մշակողների կողմից Հայաստանի աշխարհագրական, պատմական ու տնտեսական սահմանափակումների առավել ճշգրիտ ընկալումը:

Եթե ետ նայելու լինեմ, չեմ կարող ասել, թե Հայաստանն այսօր ուր կլիներ առանց Սփյուռքի: Ամերիկայի Հայկական Համագումարի նվիրված ու նպատակային ջանքերի արդյունքում աջակիցների խումբ է ձ—ավորվել, որն էական է Հայաստանի համար: Մենք գիտենք, որ մշտապես կարող ենք հենվել Համագումարի ղեկավարության իրական, անկեղծ ու խորը հանձնառության ու նրա աշխատակազմի նվիրված աշխատանքի վրա:

Եր—անում մենք լավ ենք գիտակցում, որ, որպեսզի դուք կարողանաք Հայաստանը, նրա քաղաքականությունն ու ապագան ներկայացնել դրսում, Հայաստանը պետք է այնպիսին լինի, որ դրա ցանկությունն առաջացնի: Սփյուռքը նեցուկ կկանգնի մի այնպիսի Հայաստանի, որն իր սեփական երազանքների, արժեքների ու բաղձանքների արտացոլումն է: Ամերիկահայ սփյուռքը կներկայացնի ու կսատարի մի Հայաստանի, որն նաեւ ԱՄՆ-ի բարեկամն է:

Եվ իրոք մենք բարեկամ ենք: Չնայած Եր—անի ու Վաշինգտոնի միջ— հսկայական աշխարհագրական հեռավորությանը, մենք գործընկերներ ենք ահաբեկչության դեմ պայքարում, սպառազինությունների չտարածման ոլորտում, տարածաշրջանային անվտանգության միջոցով համաշխարհային խաղաղության հասնելու գործում, օրենքի գերակայությունը ապահովելու, ինչպես նա— ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների հարցում:

Մենք ոչ միայն գաղափարային գործընկերներ ենք, այլ— կիսում ենք այն արժեքները, որոնք Ամերիկայի հիմքում են ընկած: Մենք ցանկանում ենք, որ այդ արժեքները ոչ միայն իղձեր լինեն Հայաստանի քաղաքացիների համար, այլ— անսասան իրականություն, որոնք կարելի է որպես այդպիսին ընդունել:

ԱՄՆ-ն մի երկիր է, որը թույլ է տալիս մարդկանց ինքնադրսեւորվել՝ փոխել բնակավայրը, նոր մասնագիտությամբ զբաղվել, նոր մրցահայտերի դիմագրավել ու նոր ուղղություններ որդեգրել: Հայերը դարեր շարունակ ինքնադրսեւորվել են ցանկացած երկրում: Սակայն այս դարում մրցահայտն հետ—յալն է. արդյոք հայերս առաջին անգամ պատմության մեջ կկարողանա՞նք ինքնադրսեւորվել մեր սեփական հողի վրա:

Արդյոք ցանկանո՞ւմ ենք դառնալ մի երկիր, ուր յուրաքանչյուրը` տղամարդ թե կին, կհավատա, որ կարող է ազատորեն իր կարծիքներն արտահայտել, քվեարկել, փոխել կյանքը: Իհարկե, ցանկանում ենք:

Արդյոք ցանկանո՞ւմ ենք դառնալ մի երկիր, ուր մենք կարող ենք հավատալ դատավորների անաչառությանը, ոստիկանների ազնվությանն ու ուսուցիչների հոգատարությանը: Իհարկե, ցանկանում ենք:

Արդյոք ցանկանո՞ւմ ենք դառնալ մի երկիր, ուր հարկեր են վճարում համակարգին, այլ ոչ թե վճարումներ անում պաշտոնյաների: Իհարկե, ցանկանում ենք:

Արդյոք ցանկանո՞ւմ ենք դառնալ մի երկիր, ուր հարուստի ու աղքատի միջ— տարբերությունը միայն ժամանակի խնդիր է, այլ ոչ թե՝ ճակատագրի: Իհարկե, ցանկանում ենք:

Արդյոք ցանկանո՞ւմ ենք դառնալ մի երկիր, ուր յուրաքանչյուր անհատ մտածում է, որ կարող է դրսեւորել իրեն: Իհարկե, ցանկանում ենք:

Սա է այն Հայաստանը, որը մենք ցանկանում ենք ունենալ: Սա է այն Հայաստանը, որ դուք եք ցանկանում ունենալ:

Ինչպե՞ս կարող ենք հասնել դրան: Դուք բարեբախտաբար անտեղյակ եք այն դժվարություններին ու տքնանքին, որն ուղեկցում է ժողովրդավարացման գործընթացին, քանի որ ամերիկացիներն ապրում են եզակի մի երկրում, որը ժողովրդավարական է ծնվել: Ամերիկան հիմքից տանիք է կառուցվել, ժողովրդավարական հաստատությունները սահմանվել ու ստեղծվել են աճին զուգընթաց: Ըստ այդմ ձեզ բախտ է վիճակվել այս համակարգը որպես այդպիսին ընկալելու:

Պետական շինարարության գործընթացը այլ է եղել մեզ համար, քանի որ մենք պետք է քանդեինք գործող համակարգը — նորը կառուցեինք: Այդ պատճառով է, որ մենք ողջունեցինք ԱՄՆ-ի ամենատարբեր ծրագրերը, որոնք սատարում էին մեր ինստիտուցիոնալ, ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները: Մենք նա— գնահատում ենք այն, որ գալիք՝ 2007 — 2008թթ. ընտրությունների կապակցությամբ Միացյալ Նահանգները առաջարկել է լրացուցիչ, նպատակային օգնություն, որպեսզի մենք կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել — դրանով բարձրանալ ժողովրդավարական զարգացման հաջորդ մակարդակին:

Բայց ժողովրդավարությունն ավելին է, քան ընտրությունները: Ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացները պարզապես վերջնանպատակ չեն: Նրանք նա— միջոց են անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական միջավայրը ստեղծելու համար, որը հանգեցնի համաչափ աճի ու արժանապատիվ զարգացման: Մեր կողմից ձեռնարկված զանգվածային տնտեսական վերափոխումների գործընթացին բնորոշ դաժանությունները հասարակ քաղաքացիների շրջանում անզորության զգացում են առաջացրել: Այսպիսով, ժողովրդավարությունը գործիք է զարգացման համար ճիշտ այնպես, ինչպես զարգացումն է խթանում ժողովրդարացումը:

Այսօր կեսօրին ես կմասնակցեմ մի այնպիսի փաստաթղթի ստորագրմանը, որն առաջ է մղում թե' տնտեսական զարգացումը — թե' ժողովրդարացումը: Հազարամյակի մարտահրավերների դաշնագիրը (ՀՄԴ) նպատակ ունի խթանելու զարգացումն այն երկրնեrում, ուր հանրությունն ու ղեկավարությունը գիտակցում են իրենց քաղաքական պատասխանատվությունը ժողովրդավարական գործելակերպը արմատավորելու — պահպանելու հարցում: Սա ամենամեծ կառավարական ներդրումն է Հայաստանի տնտեսության մեջ: Այն հինգ տարվա համար 235 միլիոն դոլար է կազմում: Նախքան ձեզ ասելը, թե ինչ ենք անելու այդ գումարով, թույլ տվեք ներկայացնել, թե ինչո՞ւ է մեզ բախտ վիճակվել այդ դրամաշնորհն ստանալ:

Եվ սա գաղտնիք չէ:

Բայց կարիքավոր երկրներ շատ կան աշխարհում: Ինչո՞ւ հենց Հայաստանը: Որովհետ— ԱՄՆ կառավարությունը որոշել է ներդրում անել այն երկրների բյուջեներում, որոնք իրենք են փորձում ճիշտ ուղղությամբ զարգանալ, այն է՝ արդարորեն ղեկավարել, խրախուսել բաց տնտեսական հարաբերություններն ու ներդրում են անում իրենց ժողովրդի մեջ:

Հայաստանը հենց այդ երկիրն է: Եւ ՀՄԴ-ն ստանալը սրա վկայությունն է: Պարզ ասած, Հայաստանը ՀՄԴ-ի մաս է ոչ միայն այն պատճառով, որ մեր հասարակության մեջ շատ բան կա, որ շտկվելու կարիք ունի, այլ որովհետ— մենք ճիշտ ուղու վրա ենkk գտնվում: Այս հեռուն գնացող ծրագիրը կարեւոր խթան է այն ուղղությամբ շարժվելու, ինչը մեզ համար մենք ենք ընտրել:

Այն ժամանակ, երբ որոշումը կայացվեց, ես ասացի դեսպան Դանիլովիչին, — կրկնում եմ հիմա, որ Հայաստանին պատիվ է վիճակվել — նա պարտավորված է արդարացնելու այն վստահությունը, որին արժանացել են մեր կառավարությունն ու ժողովուրդը: Այսպիսով, անգամ երբ մենք այդ գումարները ծախսենք ցեխն ասֆալտի վերածելու — ֆերմերներին ոռոգման ջրով ապահովելու վրա, որն իրենց ապրուստն է ապահովում, մենք կշարունակենք աշխատել, որպեսզի լավ կառավարման — բաց ու արդարացի հասարակության սկզբունքներն արմատավորվեն մեր հայրենիքում:

21-րդ դարում բարերարությունն ավելին է, քան բարեգործությունը: Այն նշանակում է հաստատուն լուծումներ գտնել խորքային սոցիալական ու տնտեսական խնդիրների համար: Սա այն է, ինչ ՀՄԴ-ն փորձում է անել: Եվ ես ուզում եմ օգտագործել այս առիթը Սփյուռքին բարձրաձայն ու հստակորեն ասելու, որ Սփյուռքը նույնպես այդ կերպ պետք է վարվի:

Նախքան ես կխնդրեմ ձեզ ավելին անել, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արել եք: Հայաստան-Սփյուռք համագործակցությունն անգնահատելի է եղել վերիվարումներով լի, հաճախ խառնաշփոթ ու ուսանելի այս մեկուկես տասնամյակի ընթացքում: Սփյուռքի արժեքն իր հնարամտությունն է, չհամակերպվելու կարողությունը, հավատալը երազին, կապերի իր համակարգը, մի—նույն ժամանակ միջազգային ու ազգային լինելու իր կարողությունը — իր հսկայական միջոցները:

Ես այժմ առաջարկելու եմ ձեզ, Հայաստանի ներքին ու միջազգային խնդիրներին դիմագրավելու համար, Հայաստանի հետ գործընկեր դառնալ, ավելի խորն, ընդգրկուն ու լուրջ կերպով, քան մինչ օրս արել եք:

Ձեզանից շատերը եղել են Հայաստանում: Պարզ է, որ ոչ բոլոր հայերին է բախտ վիճակվել օգտվել երկնիշ աճի ցուցանիշներից, որոնցով մենք իրավամբ հպարտանում ենք: Հենց որ հեռանում եք Եր—անից, երեւում է վիճակագրության իրական պատկերը. երկու հայից մեկը դեռ—ս աղքատության մեջ է գտնվում, հիմնականում Հայաստանի գյուղական վայրերում: Աղքատության մեջ գտնվողների կեսն օրը մեկ դոլարից պակաս եկամուտ ունի: Սակայն այս գյուղաբնակ կանայք ու տղամարդիկ Հայաստանի տնտեսության զգալի մասն են ներկայացնում:

Եթե մենք ուզում ենք վստահանալ, որ գյուղական համայնքները չեն շարունակի լինել աղքատության լճացած ու մշտական օղակներ, որ հայերը աղքատության մեջ չեն ծնվի, ուրեմն չենք կարող թողնել, որպեսզի զարգացումն իր հունով ընթանա: Անգամ այս արագ տեմպերի դեպքում տասնամյակներ կպահանջվեն, նախքան մենք կհասնենք միջին եվրոպացու բարեկեցության աստիճանի: Մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք միջամտելու համար, գյուղական վայրերի մեր քաղաքացիներին կարճ ճանապարհով բարելավված կենսամակարդակի հասցնելու համար:

Սա առաջին անգամն է, որ ամբիոնից հայտարարում եմ, որ հաջորդ Հայաստան-Սփյուռք համաժողովին մենք կմեկնարկենք «Գյուղական վայրերում աղքատության վերացման ծրագիրը», որը մի յուրատեսակ սփյուռքի «Մարշալի ծրագիր» է Հայաստանի համար:

Հազարամյակի մարտահրավերների հաշիվը ստանձնել է երկու ամենաթանկ ենթակառուցվածքային հատվածի՝ ճանապարհների ու ոռոգման գծերի վերանորոգման ու կառուցման պատասխանատվությունը: Պատկերացրեք, որ գյուղը մի քանի տարի հետո կունենա ոռոգման ջուր ու ճանապարհներ: Բայց պատկերացրեք, որ խմելու ջուր, առողջապահական ծառայություններ, դպրոց, գազի — էլեկտրաէներգիայի մատակարարում չի լինի այդ գյուղում:

Պատկերացրեք 21-րդ դարում գյուղական համայնքներում մեծացող երեխաներ առանց հեռախոսի, հեռուստացույցի ու ինտերնետ ծառայության:

Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կարող ենք միասին անել, եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի գործարար համայնքը, միջազգային կազմակերպությունները — դուք՝ հայկական սփյուռքը միանանք, հավելեք ՀՄԴ-ի ներդումները, թափ հաղորդեք նրա շարժմանը: Պատկերացրեք մի երկիր, որտեղ զարգացումը համապարփակ է, հավասարաչափ ու արդար:

Պատկերացրեք մի Հայաստան, որի սահմաններն ապահով են, որովհետ— նրա սահմանամերձ համայնքները կայուն են, որտեղ անդրսահմանային փոխգործակցություն է ընթանում, որտեղ արտահոսքը նվազագույնի է հասցված: Պատկերացրեք ձեզ մի օր գյուղում, որը լի է հպարտությամբ ու բավարարվածությամբ, այլ ոչ թե՝ արցունքով ու վրդովմունքով:

Մինչ ներդրումներն ու աճը շոշափում են միայն Եր—անը, այս ծրագիրը կփորձի համակարգել տեղեկատվությունն այն բազում հրաշալի ու առատաձեռն ծրագրերի մասին, որոնք արդեն իսկ իրականացվում են Հայաստանի գյուղական վայրերում հայկական ու միջազգային կազմակերպությունների ու անհատների կողմից: Այս ծրագիրը կփորձի վերացնել արտադրողականության ճանապարհին կանգնած իրական ու արհեստական խոչընդոտները — կօգնի հստակեցնել ելքը դեպի շուկաներ ու ֆինանսավորման աղբյուրներ, որպեսզի գյուղը տնտեսապես կայուն դառնա:

Եթե մտածում եք, թե սեփական անձնական շահերով մտահոգված մարդիկ թույլ կտա՞ն արդյոք նման մուտք ու թափանցելիություն, միացեք ինձ՝ մարտահրավեր նետելով նրանց, ովքեր կփորձեն խոչընդոտել: Հավաքագրեք Սփյուռքի — միջազգային հանրության ուժերը — տեսնեք, արդյոք չե՞նք կարողանա խոչընդոտը հնարավորությամբ փոխարինել:

Այս ծրագրով մենք Սփյուռքում կդիմենք յուրաքանչյուր անհատի, կազմակերպության, եկեղեցական հոտի, ընտանիքի ու բիզնեսի, — ձեր մասնակցությունը կհայցենք: Ձեր ժամանակը, ձեր դրամը, ձեր փորձառությունն ու ձեր կապերը՝ դրանց բոլորի կարիքը կլինի, որպեսզի ենթակառուցվածքները վերակառուցվեն ու գյուղը վերագտնի իրեն:

Այս ծրագիրը կփորձի նոր տեսք տալ, նոր էթիկական կանոններ հաղորդել, նոր հույս ներշնչել Հայաստանի յուրաքանչյուր գյուղական համայնքի՝ սկսելով սահմանամերձ գյուղերից:

Պարզ ասած, աղքատությունը վերացնելով կվերացնեք հուսահատությունը: Դուք հեռանկար ու հնարավորություններ կբացեք մեր հասարակության ամենախոցելի շերտերի համար: Հույսը, հավատն ու վստահությունը վերափոխում են տնտեսապես հարուստ քաղաքացիներին՝ դարձնելով նրանց քաղաքականապես ուժեղ քաղաքացիներ: Եվ նրանք են, որ լավագույնս կպաշտպանեն իրենց քվեն, իրենց ձայնն ու իրենց իրավունքները հանրահավաքներում, ընտրություններում — կառավարման ողջ գործընթացում:

Սրանք են այն ներքին խոշոր խնդիրները, որոնց առջ— կանգնած է Հայաստանն այսօր: Սակայն մեր արտաքին քաղաքական խնդիրները պակաս դժվարին ու խրթին չեն: Դրանց թվում հիմնականը մեր հար—անների հետ հարաբերություններն են, հաղորդակցությունը, էներգամատակարարման զանազանեցումը — հակամարտության կարգավորումը:

ԱՄՆ-ի հետ մեր օրակարգը շատ լայն ու բազմակակողմ է: Մենք այլեւս սեւեռված չենք ընդամենը մի խնդրի վրա — մեր հարաբերություններն այսօր կառուցվում են փոխադարձ հարգանքի ու շահերի վրա: Հայաստանն Ամերիկայի կարիքն ունի: Եւ Ամերիկան էլ Հայաստանի կարիքն ունի որպես վստահելի գործընկերոջ մեր տարածաշրջանում:

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 15-ամյակը: Անկախության 15 տարի, պետականության 15 տարի, 15 տարի է, որ աշխարհով մեկ սփռված հայերն ունեն Հայաստան, որն իրենցն է, որին իրենք պատկանում ու որին ներկայացնում են:

Մենք այլ—ս պարզապես ամերիկահայ չենք: Այժմ, անկախ նրանից, ցանկանում ենք թե ոչ, այդպես ենք զգում թե ոչ, մենք ընկալվում ենք այդ երկրի ու այդ տեղի մասնիկը: Մեր ինքնությունը փոխվել է:

Սփյուռքը գոյություն ունի ու կշարունակի գոյություն ունենալ, — դուք Հայաստանի կարիքը կունենաք ոչ թե նրա համար, որ փոխարինեք, այլ լրացնեք այն, ինչն ունեք:

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, այն անկախ է, — այն մերն է: Այն դեռ—ս Սփյուռքի կարիքն ունի առավել, քան երբ—է: Մենք պետք է համագործակցենք — ոչ թե մրցակցենք, որպեսզի մեր երազանքների Հայաստանը վերածենք մեր ապագայի Հայաստանի»:

Տպել էջը