ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթըՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առաջին նստաշրջանին

21 հունիսի, 2006

Պարոն նախագահ,

Այս առաջին նստաշրջանին ես շնորհավորում եմ ձեզ ընտրվելու, իսկ նոր խորհրդին՝ կազմավորման կապակցությամբ: ՄԱԿ-ի երրորդ հիմնասյունը՝ մարդու իրավունքներն, այսօր հավասար դիրքերի վրա է դրվել մյուս երկուսի՝ խաղաղության ու անվտանգության — զարգացման հետ մեկտեղ: Մարդկության շահագրգռվածությունը կյանքի այս փոխկապակցված ասպեկտներից յուրաքանչյուրում վերահաստատվեց այս խորհրդի ստեղծմամբ ու մանդատի սահմանմամբ:

Հարգանքը մարդու իրավունքների հանդեպ — դրանց պաշտպանությունն ապահովելը պետք է, ենթադրաբար, լինի ՄԱԿ-ի երեք մրցահայտերից ամենադժվարինն ու խնդրահարույցը: Այս սկզբունքը ենթադրում է յուրաքանչյուր անդամ պետության պատասխանատվությունն իր հար—անների, ինչպես նա—` իր հանդեպ: Եվ սա մի աշխարհում, որտեղ հար—անները հեռավորությունով չեն որոշվում:

Գլոբալիզացիան — էլեկտրոնային միջոցները բարձրացնում են մեր իրազեկության մակարդակը — մեծացնում մեր պատասխանատվությունը: Հար—անի հյուրասենյակ կարող ես ներթափանցել նույնչափ հեշտորեն, ինչպես` քո սեփականը: Լսել հարակից սենյակի ճիչերն ու չարձագանքելը նույնքան դժվար է լինելու, որքան տանդ աղմուկը չնկատելու տալը: Այսօր մենք առաջին սերունդն ենք, որ, պարզապես, չենք կարող այդ կերպ վարվել: Եվ, մի—նույն ժամանակ, առաջին սերունդն ենք, որ կարող է համակարգված կերպով, արմատական խնդիրներին ու նույնիսկ ճգնաժամերին լուծում տալ: Մենք կարող ենք ժամանակը, հմտություններն ու ռեսուրսները միավորել` նոր, համարձակ, պրոակտիվ, գործուն միջազգային համակարգ կառուցելու համար, որը կներկայանա որպես ոչ միայն բարոյական սկզբունքներ կրող հեղինակություն, այլ— հանդես կգա որպես անզորների աննկուն պաշտպան:

Այն կարող է հրաշքներ գործել՝ համադրվելով ազգային ծրագրերի ու հաստատությունների հետ — ուղեկցվելով հաստատակամությամբ ու ճնշմամբ: Ի վերջո, աշխարհը, որքան էլ վտանգավոր թվա, իր առաջնորդների տեսլականով, ղեկավարությամբ ու մղած պայքարով միասնական է մնում: Եթե մենք հավատարիմ ենք արդար, հավասարությամբ ու օրենքի գերակայությամբ բնորոշվող աշխարհ ունենալուն, ապա յուրաքանչյուր նոր հաստատություն, նոր որոշում, նոր մանդատ մեզ դեպի այդ նպատակը կտանի:

Պարոն նախագահ, ես գիտեմ, որ անհատներին զորեղացնելուն ուղղված պայքարը, որն ուղղված է նրան, որ հավատան իրենց անհատական ու հավաքական քաղաքացիական ու մարդու իրավունքներին, նույնքանով պայմանավորված է տնտեսական ու սոցիալական առաջընթացով, որքան՝ կրթությամբ: Գիտեմ, որ դա այն դեպքում է միայն, երբ լիարժեք ու ամբողջական արժանապատիվ կյանք ունենալու նախապայմաններն են առկա, միայն այդ դեպքում են աշխատում զարգացմանը տանող շուկաների հզոր շարժիչները, միայն այդ դեպքում են կենսական ենթակառուցվածքները մշտակայուն, — միայն այդ դեպքում են անհատները ոտքի կանգնում՝ պահանջելու ու պաշտպանելու անհատական ու հավաքական մարդու իրավունքները: Ես գիտեմ, որ բարգավաճումն ու կայունությունը կախված են հավաքական որոշումներից, կենսական ենթակառուցվածքների առկայությունից ու միասնական գործողություններից: Գիտեմ, որ արտադրողականությունը բարձրացնելով — օգնելով խուսափել աղքատության անվերջ պտտաշրջանից, մենք ավելին արած կլինենք անհատներին՝ իրենց մարդու իրավունքները պաշտպանելու համար միջոցներով զինելու ուղղությամբ, քան բոլոր հռչակագրերն ու համաժողովները միասին վերցրած:

Հայաստանում մենք այս մեծագույն խնդիրը լուծում ենք հանրային-մասնավոր գործակցության միջոցով, որը ներգրավում է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի գործարար համայնքին, միջազգային հանրությանն ու առանձին երկրների, ինչպես նա— մեր առատաձեռն սփյուռքին՝ համապարփակ ու ինտեգրացված մոտեցմամբ սկսելու գյուղական վայրերի աղքատության վերացման գործընթացը: Մեր նպատակն է հազարամյակի զարգացման նպատակներին հասնել — փոխարինել հուսահատությունն ու հուսալքվածությունը ինքնարժեվորման ու անվտանգության զգացումով:

Սա մենք մեր սահմաններում կիրականացնենք այնքանով, որքանով կարողանանք: Տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության առումով մենք մեր հույսն, այնուամենայնիվ, այս մարմնի վրա ենք դնում, որպեսզի այն ժամանակին արձագանքելու նոր պատրաստակամբություն դրս—որի՝ մարդու իրավունքների լուրջ խախտումները կանխելու նպատակով: Սա պարտավորություն է այնպիսի ժամանակներում, երբ տեխնոլոգիաները յուրաքանչյուր խախտումն ու խոցելի արարքը զգացնել են տալիս ու տարածում, մինչդեռ քաղաքականությունը կանխում է հասարակություններին անելու այն, ինչ հավատարիմ ընկերները մեխանիկորեն կանեին, այն է՝ ձեռք մեկնել, պաշտպանել, պահպանել, ճնշում գործադրել ու հակահարված տալ:

Հայաստանը աջակցել է ու շարունակում է աջակցել միջազգային զորեղ մեխանիզմների կայացմանը, որոնք կոչված են կանխելու — արմատախիլ անելու ցեղասպանությունը — դրա նախադրյալները, ներառյալ ոչ միայն իրենց պատմական հողերում ապրող բնիկ ժողովրդի զտման, այլ— վերջիններիս հիշատակը ջնջելու հաճախ հաջողված փորձերը: Հայերը վերապրել են այս ամենը: Նույնիսկ այսօր` 21-րդ դարում, անօգնական դիտում էինք, թե ինչպես էին ոչնչացվում մեր ժողովրդի հոգ—որ ու մշակութային նմուշները: Այդ հողերում, որոնք այսօր Ադրբեջանին են պատկանում, դարեր շարունակ բնակված հայերի հիշողության ու ոգու այս պղծումը, ցինիկ է — վտանգավոր: Այդ հսկայական, նրբակերտ, իր տեսակի մեջ եզակի խաչքարերը, որոնք —' քանդակներ էին, —' գերեզմանաքարեր, այժմ չկան. 2000 միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին ընդամենը մի քանի ամիս առաջ: Այսօր չկան գերեզմանների տեղերը: Հայերի ու միջազգային հանրության մտավախությունը, որ Ադրբեջանի իշխանությունների խաղաղություն հաստատելու վերաբերյալ մտադրությունը իրականում լուրջ չէ, ամրագրվեց: Ի վերջո, նրանց կազմակերպված, զինված պատասխանը ինքնորոշման խաղաղ պահանջներին 20 տարի առաջ խորհրդային տարածության վրա էթնիկ զտման առաջին փորձն էր, որը առաջ է բերել հակամարտություն, որը մինչ օրս չի կարգավորվել: Խաչքարերի կազմակերպված ոչնչացումը տեղի ունեցավ մի վայրում, ուր այսօր ոչ մի հայ չի ապրում, — որը հեռու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց, վկայում է այն մասին, որ ոչ Ադրբեջանի մեթոդները, — ոչ էլ մտադրությունը չեն փոխվել: Մշակույթի ու պատմության նման անգութ ոչնչացումը ի չիք է անում նա— փոխվստահությունն ու խաղաղությունը:

Եթե Ադրբեջանի «մեկ քայլ առաջ՝ մեկ քայլ հետ» մոտեցումը բանակցություններում պարզապես անհանգստացնող էր, ապա նրանց ինքնավարության վերջին անհույս առաջարկները բանակցությունների էությունից ու ոգուց նահանջի կոնկրետ օրինակներ են — ակնհայտորեն չեն համապատասխանում այն միտումներին, որոնք այսօր առկա են միջազգային ասպարեզում: Առաջարկել ինքնավարություն մի ժողովրդի, որը սեփական պատմական հողերի վրա երկու տասնամյակից ավել ինքնուրույն տնօրինում է իր կյանքը` նվազագույնն ինքնախաբեություն է: Մենք հույս ունենք, որ բանակցություններն առաջ կընթանան այն ճանապարհով, որ երկարատ— խաղաղության իրական հույս կտան բոլոր մասնակից կողմերին:

Պարոն նախագահ,

Մենք հպարտ ենք, որ անցյալ մեկ ու կես տասնամյակի ընթացքում մենք աշխատել են Մարդու իրավունքների հանձնաժողովում, միացել ենք զգալի թվով կոնվենցիաների, — ստեղծել ենք զանազան հաստատություններ՝ ներառյալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Մենք բաց հրավեր ենք հղել հատուկ գործընթացներին — բաց ենք ու պատրաստակամ համագործակցելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ: Սա լավ է յուրաքանչյուր երկրի համար, ինչպես նա—՝ զգոն աշխարհի:

Շնորհակալություն:

Տպել էջը