ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

19 սեպտեմբերի, 2006
Սիրելի հայրենակիցներ

Հարգարժան հյուրեր

Ցանկանում եմ խոսքս սկսել շնորհակալությամբ` ուղղված Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի կազմակերպիչներին` այս ֆորումի համար մասնակցության բավական լայն շրջանակ, ներկայացուցչություն ու բազմաբնույթ տեսակետներ ապահովելու, ինչպես նա— քննարկումների համար հայ իրականության ամենաարդիական ու սուր հարցադրումն ընտրելու համար: Անշուշտ կլինեն ֆորումի մասնակիցներ, որոնք կարող են վիճարկել այս հաստատագրումն, առավել —ս որ մեկ լուրջ հարցադրում իսկապես կա. ինչո՞ւ ֆորումի բանախոսների շարքում չկան Արցախի ներկայացուցիչներ: Իհարկե, կարելի է սրամիտ բացատրություն առաջարկել. Արցախը սփյուռք չի եղել երբեք — չպիտի լինի — Հայաստան էլ չէ` պետության իմաստով, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սակայն կարծում եմ ավելի լավ է շտկել բացթողումը: Առավել —ս, որ քննարկման առաջարկված թեման` ինքնություն-Հայրենիք-Սփյուռք փոխազդեցությունները, որ չափազանց արդիական է — ունի տեսական ու գործնական մեծ նշանակություն, իր արդի լավագույն դրս—որումն ունեցել է հենց Արցախում:

Ինքնության թեման առանցքային է ոչ միայն հայտնի հարցադրման տեսակետից, թե ըվ ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում: Մենք դեռ—ս լիարժեքորեն չենք պատասխանել անգամ այն հարցին, թե որտեղ ենք գտնվում: Միայն այդ դեպքում է որ կկարողանանք ճշտել, թե որն է մեր տեղն աշխարհում — տարածաշրջանում, որոնք են մեր կռվանները քաղաքականության մեջ ու այլ ասպարեզներում, ինչպես է ապահովվելու Հայաստանի ու Սփյուռքի կենսունակությունը, ինչով է Հայաստանը հետաքրքիր լինելու օտարների համար:

Կարող է թվալ, թե Հայաստանի պարագայում այս թեման ոչ միայն հետաքրքական է, այլ— վտանգավոր, քանզի հայկական սփյուռքը խիստ բազմազան է ու երբեմն էլ հակասական երանգներ ունեցող: Այդուհանդերձ, կարծում եմ սա մտացածին վտանգ է, թե— շատ տարածված: Անգամ ժամանակակից քաղաքագիտական տեսություններում հաճախ միմյանց հակադրում են ինքնությունն ու ինտեգրացիան` որպես որոշակի արժեհամակարգի յուրացման գործընթաց: Սակայն մինչ այդ խնդրին անդրադառնալը կարծում եմ հարկ է ճշտել այն առանցքը, որի շուրջ անհրաժեշտ է քննարկել ինքնության խնդիրը: Հիրավի, միայն պետությունը կարող է ստեղծել ազգային ինքնության հարատ—ությունն ապահովող ամուր նախադրյալներ: Ընդ որում, շատ կար—որ է նկատել, որ ինքնության պահպանումն անհնար է առանց արդիականացման, քանզի տ—ական ժամանակ առասպելականացված ու կաղապարված պատկերացումների առկայությունը ոչ միայն պատճառ է դառնում անհաջողությունների, այլ— մեծապես վտանգում է ինքնությունը:

Այսպիսով, եթե պետությունն է ինքնության հարատ—ության նախադրյալների երաշխավորը, ապա մեր դեպքում, երբ Հայաստան պետությունն ինքն է գտնվում տրանսֆորմացիայի կամ կայացման փուլում, խնդիրն առավել բարդ է — առաջնահերթ նշանակություն է ստանում պետության զարգացման հետագծի ու ուղեծրի ճշգրտումը: Մի կողմից պետությունը պարտավոր է անել իր աշխարհաքաղաքական ընտրությունը` որպես ինտեգրման առավել ներդաշնակ միջավայրի ընտրություն, մյուս կողմից պետք է դիմակայի թե ներքին վտանգներին, թե աջակցի սփյուռքին գլոբալիզացիայի մարտահրավերներին դիմակայելու համար: Ակնհայտ է, որ այս երկու խնդիրների լուծումները համադրելի են, եթե դրանց առանցքը ինքնությունն է: Այդուհանդերձ, սփյուռքի առկայությունը նա— կարող է նպաստավոր լինել աշխարհաքաղաքական ընտրության իրականացման գործում: Եթե ընտրությունն արված է այնպիսի միջավայրի օգտին, որտեղ կա հոծ սփյուռք, ապա հասարակական տրանսֆորմացիայի ընթացքում սփյուռքի փորձը կարող է անգնահատելի նշանակություն ունենալ: Շատ ավելի, քան ֆինանսական կամ նյութական որ—է աջակցություն:

Հեշտ է նկատել, որ քաղաքակրթական համարվելու հավակնություններ ունեցող համակարգերի փլուզմանը հաջորդող գործընթացները, մասնավորապես, հետխորհրդային տրանսֆորմացիան, անվերապահորեն ուղեկցվում են ինքնության արդիականացմամբ, ընդ որում որպես միաժամանակ երեք`` քաղաքակրթական, մշակութային, հասարակական չափումներով զարգացող գործընթաց: Զուգահեռաբար ընթացող գլոբալիզացիան ունի երկակի ազդեցություն. մի կողմից լայն հնարավորություններ է ստեղծում սեփական պատմության ու ինքնության վերագնահատման ու վերակառուցման համար, մյուս կողմից` լուրջ վտանգներ — գայթակղություններ` հանուն մասնավոր խնդիրների լուծման հասարակականն անտեսելու հնարավորութամբ: Շեշտակիորեն աճող ինֆորմացիոն հոսքերի — գլոբալ ճանաչում ունեցող խորհրդանիշների ազդեցությամբ զգալիորեն մեծանում է ազգի — պետության հետ կայուն ինքնանույնացմանը սպառնացող վտանգը: Խնդիրն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձ—ավորված երկրները պարտավոր են խորը սոցիալական ու տնտեսական ճգնաժամի պայմաններում զուգահեռաբար դիմակայել տրանսֆորմացիայի գործընթացով թելադրված բազմաթիվ այլ մարտահրավերներ` քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ — այլն, ինչը լուծումը դարձնում է բազմավեկտոր ու տ—ական: Ինստիտուցիոնալ — այլ վերափոխումների հաջողության վճռորոշ չափանիշ կարող է լինել ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանրության վարքը: Ահա թե ինչու գլոբալիզացիայի գործընթացներով խորացած ինքնության ճգնաժամի հաղթահարումը առավել կար—որ — սկզբունքային պայմաններից է քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձ—ավորման համար:

Կա թյուր պատկերացում, որ ինքնությունը բնորոշող արժեքային համակարգը ինչ-որ քարացած սկզբունքների ամբողջություն է — ինքնության պահպանումը ենթադրում է հին դարերում գոյություն ունեցած մի համախմբի բացահայտում, վերականգնում — անվերապահ կիրառում: Մինչդեռ ակնհայտ է , որ ինքնությունաստեղծ երկու բաղադրիչները` ազգն ու հայրենիքը դինամիկ համակարգեր են — ժամանակային գործոնը առավել ազդեցիկներից է նրանց զարգացման համար: Հետ—աբար, ինքնությունը, ամեն մի ժամանակաշրջանի համար լինելով եզակի յուրաքանչյուր ազգի ու երկրի համար, այդուհանդերձ ժամանակի մեջ ենթարկվում է այլափոխությունների:

Ազգային ինքնությունը դիտարկվում է որպես տվյալ ազգի կերպատու գործոնների (տարրերի) համախումբ, որը լիարժեքորեն բնութագրում է այդ ազգը — չի կարող ամբողջությամբ կրկնվել մեկ ուրիշի համար: Ընդ որում, այդ համախմբի մեջ կարող են լինել ինչպես առանձնահատուկ տարրեր (ինքնության ազգային բաղադրիչ), այնպես էլ այլ ազգերի համախբերում հանդիպող ընդհանրական հատկանիշներ (ինքնության քաղաքակրթական բաղադրիչ): Առաջին բաղադիրչը կարող է նա— դիտվել որպես երկու` էթնիկ — ազգայի բաղադրիչների գումար: Էթնիկ ինքնությունը հիմնված է անձնական մակարդակով ընկալվող գործոնների համախմբի վրա (լեզու, ավանդույթներ — սովորություններ, մշակութային հիշողություն, տարածք — այլն): Ազգային ինքնությունը հիմնված է քաղաքակրթության զարգացման, տնտեսական պաշարների, հասարակության — պատմական անցյալի մասին պատկերացումների վրա:

Ինքնության ազգային բաղադրիչի տարրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է տվյալ ազգի համար: Անկասկած, հայ ինքնության պարագայում դրանց շարքում պետք է դասել Հայոց լեզուն, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, Ղարաբաղյան խնդիրը, Ցեղասպանությունը, Հայրենիքի կերպարը, Սփյուռքը — այլն: Արդեն իսկ այս բոլորովին էլ ոչ լրիվ թվարկումն ակներ—որեն հաստատում է, որ ինքնությունը (այդ թվում — դրա ազգային բաղադրիչը) իրենից ներկայացնում է համախումբ, որի տարրերը ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Ավելին, հնարավոր է անգամ այս կամ այն տարրի տեղափոխում քաղաքակրթական համախմբից ազգային — հակառակը: Որպես օրինակ կարելի է դիտարկել Հայաստանյայց Առաքելական եկեղեցին: Հայ մշակույթ թափանցելով որպես քաղաքակրթական տարր (քրիստոնեություն վարդապետություն), այն պատմության համար կարճ ժամանակահատվածում ստացավ ազգային նկարագիր ու վերածվեց ինքնության ազգային բաղադրիչի տարրի: Խնդիրը միայն այն չէ, որ կրոնական գործոնը կար—որ դերակատարություն ունի ազգային-քաղաքակրթական ինքնության ձ—ավորման գործում — դավանաբանական պատկանելությունը հստակորեն արտահայտվում է էթնիկ խմբերի քաղաքակրթական ընտրության ժամանակ: Ընդ որում ոչ միայն քրիստոնեություն-իսլամ հակադրության մեջ: Հայության պարագայում այն ունի իր հստակորեն արտահայտված առանձնահատկությունները, որոնք սակայն ցավոք սրտի անգամ մեզ համար դեռ—ս լիարժեքորեն չենք բացահայտել: Մինչդեռ օտար ուսումնասիրողները Հայ եկեղեցին դիտում են որպես ավելի մեծ մի եր—ույթ, քան դա հնարավոր է անել սոսկ եկեղեցաբանական մոտեցմամբ: Ավելին, դեռ—ս 1700թ. Հայնրիխ Վիլհելմ Լուդոլֆը գրել է Հալլեի պիետիստների առաջնորդ Ֆրանկեին. հայ ուսյալ տպագրիչների հետ ծանոթանալուց հետո, ինքն այն տեսակետին է հանգել, թե հայ եկեղեցին հունականի հետ համատեղ ամենակար—որն է, ընդ որում, նա «եկեղեցի» հասկացության տակ նկատի ունի կրոնի, մշակույթի — տեսական ու կիրառական գիտության ողջ համախումբը: Գերմանացի ուսումնասիրողները խորհուրդ են տալիս հասկանալ քրիստոնեական գաղափարի — կրոնական ծեսերի համատեքստը` որպես հայ հասարակության մշակութային հիշողության կորիզ:

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել հետ—յալ առաջարկությունը: Ակնհայտ է, որ ֆորումում քննարկվող ինքնություն-Հայրենիք-Սփյուռք հիմնախնդիրների եռամիասնությունը չի կարող սպառիչ լինել այս խորհրդաժողովի շրջանակներում: Ավելին, այն շարունակական քննարկման, վերարժ—որումների, փուլային լուծումների ու պարբերական արդիականացման կարոտ համալիր խնդիր է: Կարծում եմ ճիշտ չի լինի մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի լուծման պատասխանատվությունը թողնել խոհրդաժողովի քարտուղարության — անգամ արտաքին գործերի նախարարության վրա: Նախարարությունն իր առաքելությունը կատարեց` խնդիրը ներկայացնելով խորհրդաժողովի քննարկմանը: Այժմ ասելիքը քաղաքագետներինն է, փիլիսոփաներինը, մշակութաբաններինը, ակադեմիական շրջանակներինը: Ընդ որում, ոչ թե խորհրդաժողովից խորհրդաժողով քննարկումներով: Կենսական խնդիր է մի հանձնախմբի ձ—ավորումը, որը շարունակական քննարկումներ կունենա այդ հիմնախնդիրների շրջանակներում, կփորձի ընթացիկ լուծումներ առաջարկել: Քսանմեկերորդ դարասկզբին նման բարդ խնդիրների համար արդյունավետ լուծումներ հնարավոր է ունենալ միայն գիտական մտքի ու կարողությունների կենտրոնացմամբ: Ավելին, այսօր անհնարին է ունենալ պատվախնդիր նպատկներ ու ձգտումներ առանց նման խնդիրների լուծման: Մենք այլ—ս իրավունք չունենք գնալու փորձի ու սխալների ճանապարհով: Ի վերջո ժամանակն է, որ մեր մտավոր ներուժը իր կենսունակությունն ապացուցի նման խնդիրների համար առաջարկվող լուծումներով: Ի սկզբանե ասեմ, որ որ—է քննադատության չեն կարող դիմանալ ֆնանսական, տեխնիկական, հեռավորության կամ ժամանակի գործոնով պայմանավորված արդարացումները: Հաղորդակցության միջոցների ներկայիս բազմազանության պայմաններում հնարավոր են համագործակցության բազմապիսի տարբերակներ: Անհրաժեշտ է միայն նախնական կազմակերպչական մի շարք խնդիրների լուծում: Ինքս պատրաստ եմ ըստ ամենայնի նպաստել նման մի հանձնախմբի ձ—ավորմանը: Նախորդ երկու խորհրդաժողովներում այս թեմաներով շատ է խոսվել: Կարծում եմ ժամանակն է, որ ոչ միայն արծարծվեն նման բարդ խնդիրներ, այլ— արվեն կիրառական նշանակություն ունեցող քայլեր, առաջարկվեն հիմնավոր ու արդյունավետ լուծումներ: Առավել —ս, որ խորհրդաժողովի տնտեսական ուղղությունը երեկ առաջարկեց համազգային խնդիրների գործնական լուծման հիանալի օրինակ` ի դեմս գյուղական համայնքների աջակցության ծրագրի:

Տպել էջը