ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունըԵՀՔ Գործողությունների ծրագրի խորհրդակցությունների եզրափակման մասին համատեղ հայտարարություն ընդունման կապակցությամբ

02 հոկտեմբերի, 2006
Մենք ողջունում ենք այստեղ Ֆիննական նախագահությանը, հանձինս իմ բարեկամ Էրկի Թումիոյայի՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, — Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Թորբեն Հոլցեին, որը ներկայացնում է Բենիտա Ֆեռերո-Վալդներին, որը զանգահարել էր ասելու, որ ինքը չի կարող այստեղ ներկա լինել Ավստրիայում ունեցած տեղական քաղաքական պարտավորությունների պատճառով:

Շնորհակալություն նա— դեսպան Թերի Հակալային, որի աննկուն ջանքերը մեզ բերեցին այս օրվան, — ուզում եմ գնահատանքի խոսք ասել նա— դեսպան Պետեր Սեմնեբիին՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչին: Չնայած այս փաստաթուղթը ստորագրվելու է նոյեմբերին, Բրյուսելում՝ մենք բարձր ենք գնահատում պատվիրակության այցը Հայաստան, այնպես որ մեր հանրությունը կարողանա մաս կազմել այս պատմական իրադարձությանը:

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նա— հասարակական կազմակերպություններին — քաղաքացիական հասարակությանը՝ իրենց աշխատանքի — փաստաթղթի բովանդակության ընդլայնման հարցում ներգրավվածության — այն մեր հասարակության ձգտումներին ավելի համապատասխան դարձնելու համար:

Փաստաթղթի ստորագրումից հետո, մենք հնարավորություն կունենանք հրապարակել ամբողջ փաստաթուղթը: Թույլ տվեք ձեզ պարզապես ասելու, որ սկզբում նրանում հստակորեն ասված է, որ Հայաստանին առաջարկվում է քաղաքական, անվտանգության, տնտեսական — մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ամրապնդել տարածաշրջանային — սահմանամերձ համագործակցությունը, ինչպես նա— պատասխանատվություն վերցնել հակամարտությունների կանխարգելման — կարգավորման գործում:

Փաստաթղթում մանրամասն ներկայացված է այս ուղղություններից յուրաքանչյուրը, — սահմանված է հինգ տարվա ժամանակաշրջան, որի ընթացքում այս բոլոր գործողությունները պետք է կատարվեն: Սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար շահառուն դառնալու այն փորձված — ճշմարիտ գործընթացի, որով պետք է փոխվի այն, ինչ փոխվելու կարիք ունի, ամրապնդելու — հաստատելու այն, ինչ պետք է հաստատվի. մեկ բառով ասած՝ ուժեղացնելու պետական ինստիտուտները:

Այս փաստաթղթի նշանակությունն այն է, ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ, որ այն ներառելու է զգալի չափով տնտեսական ինտեգրում — քաղաքական համագործակցության խորացում: Այն կոչվում է Գործողությունների ծրագիր — իրավամբ այդպիսին է: Այն ոչ թե լոկ մտադրությունների, այլ կոնկրետ գործողությունների փաստաթուղթ է, որը Հայաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական համակարգերը ավելի կմոտեցնի Եվրոպայի հետ, քանի որ ենթադրությունն այն է, որ մենք փաստորեն ապրում ենք մի—նույն հար—անության մեջ — փոխգործակցում ենք իրար հետ: Այն համագործակցության նոր հեռանկարներ է բացում այնպիսի հիմնարար ոլորտներում ինչպիսիք են գիտությունը, կրթությունը, մշակույթը — իհարկե տնտեսական զարգացումը:

Այս բարեփոխումները ծայրահեղ կար—որ են Հայաստանի համար: Մենք հասել ենք այս վիճակին շնորհիվ այն բանի, որ մենք մեր անկախության առաջին օրվանից ձեռնարկեցինք խիզախ տնտեսական բարեփոխումներ: Մենք այն ժամ գիտեինք — առավել —ս հիմա գիտենք, որ բարեփոխումները մեր միակ ռեսուրսն են, նրանք այն են, ինչը կամրապնդի — կաջակցի մեր հասարակությանը: Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս խորացնելու բարեփոխումները կենտրոնացված, ռազմավարական ուղիով: Այն մեզ տալիս է ուղի — միջոցներ անելու այն, ինչը որ մենք գիտենք պետք է անենք՝ վերանորոգել մեր ինստիտուտները, վերազինել մեր հասարակությունը, վերանայել մեր մեթոդներն ու մոտեցումները: Մենք այն ստորագրում ենք մեր անկախության 15-րդ տարեդարձին, այն կավարտվի մեր անկախության 20 ամյակին, — մեզ հնարավորություն կընձեռվի նշելու նոր շրջադարձային պահ Հայաստանի ապագայում որպես ավելի ժողովրդավար, բաց — բարեկեցիկ հասարակություն:

Տպել էջը