ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի ելույթը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Եվրապայի օրվա առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ

14 մայիսի, 2008

Մեծարգո նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ
Տիկնայք — պարոնայք

 

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության — արտաքին գործերի նախարարության անունից ողջունել — շնորհավորել Ձեզ Եվրոպայի օրվա կապակցությամբ:

1945 թ. մայիսի 9-ը բոլորիս համար հանդիսանում է խաղաղության բացառիկ խորհրդանիշ` օր, երբ վերջ դրվեց մարդկության պատմության մեջ ամենածանր պատերազմին, երբ մեր պապերը միմյանց խաղաղության ձեռք մեկնեցին — Եվրոպական մայրցամաքում հաստատվեց տ—ական խաղաղություն:

Հինգ տարի անց, այդ նույն օրը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, ժամանակակից Եվրոպայի հիմնադիր հայր համարվող Ռոբերտ Շումանը ներկայացրեց Եվրոպական հռչակագիրը, որը սկզիբ դրեց եվրոպական ընտանիքի ձ—ավորմանը — խորհրդանշեց եվրոպական ազգերի համերաշխության հաստատումը:

Շումանի հռչակագրի խոսքերն այն մասին, որ համաշխարհային խաղաղությունը չի կարող ապահովվել առանց գոյություն ունեցող վտանգներին դիմակայելու համար համապատասխան ջանքերի, այսօր դեռ մնում են արդիական — մենք պետք է համատեղ փորձենք կենտրոնացնել այդ ջանքերը Եվրոպայում — ողջ աշխարհում կայունությունն ու համագործուկցությունն ամրապնդելու ուղղությամբ: Այս առումով հատկապես կար—որ է Հարավային Կովկասում ԵՄ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը — Հայաստանը հետագայում —ս իր գործուն մասնակցությունն է բերելու այդ ծրագրերի իրագործմանը, դարձնելով դրանք առավել ընդգրկուն — համապարփակ:

Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանն ընտրել է զարգացման եվրոպական ուղին — որդեգրել եվրոպական արժեքները, որոնք մեր ժողովրդի համար միշտ հոգեհարազատ են եղել: Այդ ճանապարհը լի է դժվարություններով, որոնց հաղթահարումը մեզնից պահանջում է քրտնաջան աշխատանք, կազմակերպվածություն, առողջ մտայնություն — հասարակական համերաշխություն: Մեր համագործակցությունը Եվրամիության հետ — անդամակցությունը եվրոպական կառույցներին հիմնված է ժողովրդավարության — մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների գիտակցման — խթանման վրա:

 

Այդ համագործակցությունը նոր լիցք ստացավ Եվորպական հար—անության ծրագրում Հայաստանի ընդգրկումից հետո, երբ մեր երկրում իրականացվող բարեփումները սկսեցին իրավամբ համապատասխանեցվել Եվրամիության չափանիշներին — ես վստահ եմ, որ երկրորդ սերնդի բարեփոխումների հաջող ավարտը մեզ շատ ավելի կմերձեցնի եվրոպական ընտանիքի հետ — ճանապարհ կհարթի ավելի սերտ համագործակցության — ներգրավվածության համար:

Խոսքիս ավարտին կուզենայի շեշտել Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության դերը Հայաստան-ԵՄ հարաբերություններում, շնորհակալություն հայտնելով դեսպան Էկլունդին իր կատարած մեծ աշխատանքի համար — հաջողություն մաղթելով Եր—անում նստավայր ունեցող առաջին դեսպան դը Լյուցենբերգերին:

Շնորհակալություն

Տպել էջը