Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուլղարիայում

28 փետրվարի, 2012

Փետրվարի 28-ին Սումգայիթի ողբերգության 24-րդ տարելիցի կապակցությամբ ԲՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի Երեւանյան պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ պսակադրման արարողություն:

Արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Սոֆիայի եկեղեցական եւ թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցում Սումգայիթի զոհերի հիշատակին մատուցվեց սգո պատարագ:

Տեղեկացնենք նաեւ, որ նույն օրը հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաեւ Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:

Տպել էջը