ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը “Եվրոպայի օրվան” նվիրված համերգին

17 մայիսի, 2012

Մեծարգո նախարարներ,
Մեծարգո դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն շնորհավորում եմ “Եվրոպայի օրվա” կապակցությամբ:

Ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ միացյալ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը ներկայացրեց իր հռչակագիրը, որով հիմք էր դրվում ժամանակակից Եվրոպական Միության կառուցման գործընթացին:

Ընդամենը վեց տասնամյակ առաջ, երկու դաժան աշխարհամարտերից հետո անիրական երազանք թվացող միասնական Եվրոպայի ստեղծումն այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների ավանդը, նրա պետական այրերի հավատն ու համարձակ տեսլականը և այն իրականություն դարձնելու նրանց քաղաքական կամքն ու վճռականությունը:

Հայաստանի անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է մեր պետության արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը:

Ինչպես ս.թ. մարտի 7-ին Բրյուսելում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում ունեցած իր ելույթում նշեց Հանրապետության Նախագահը. “Մեզ՝ հայերիս, խորապես հոգեհարազատ է եվրոպական արժեհամակարգը: Եվ դա բնական է, քանի որ հայ ժողովուրդը Եվրոպայի անբաժանելի մասն է իր ծագումնաբանությամբ, արժեքներով, մշակույթով և ինքնությամբ: Այսօր հենց այդ արժեքներն ու սկզբունքներն են հանդիսանում նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության անկյունաքարը”:

Այսօր Հայաստանն անդամակցում է եվրոպական մայրցամաքի առանցքային կառույցներին` Եվրոպայի խորհրդին ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը` իր ներդրումը բերելով դրանց աշխատանքներին և համաեվրոպական օրակարգի ձևավորմանը` անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման հարցերում:

Շարունակական զարգացում են ապրում մեր հարաբերությունները ինչպես Եվրամիության կառույցների, այնպես էլ Եվրամիության անդամ պետությունների հետ: Սակայն Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ միայն արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ:

Եվրամիությունը մեր կարևոր գործընկերներից է տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում:

Հաջողությամբ ընթանում են 2010 թ.-ից մեկնարկած Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Եվրամիությունը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում մեր արտահանման գրեթե հիսուն տոկոսը: Արդեն մեկնարկում են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները: Նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-Եվրամիություն մուտքի վիզաների դյուրացման վերաբերյալ համաձայնագրի բանակցությունները:

Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակությունում:


Համաեվրոպական արժեքային համակարգի տարածման ու արմատավորման համար ներկայումս կարևոր քաղաքական հարթակ է հանդիսանում Արևելյան գործընկերությունը, որն ընդգրկում է թե կառավարական, թե` խորհրդարանական, և թե` քաղաքացիական հասարակության ձևաչափերը:

Տիկնայք և պարոնայք,

Վեց տասնամյակից ավելի է, ինչ Եվրոպան դարձել է միասնության խորհրդանիշ և ուղենիշ:

Եվ այսօր, հիրավի, արժանին է պետք մատուցել միասնական Եվրոպայի գաղափարն իրագործողներին, ովքեր իրենց իմաստնությամբ ու խիզախությամբ, հնարավորություն ընձեռեցին եվրոպական ժողովուրդներին վերագտնելու հուսալի ապագայի նկատմամբ վստահությունը:

Հայաստանը հավատում է խաղաղ, ներդաշնակ, առանց բաժանարար •ծերի և փակ սահմանների, փոխվստահության և նույն արժեհամակար•ի վրա հիմնված հույսի և բարեկեցության խորհրդանիշ միասնական եվրոպական ապա•ային: 

Տպել էջը