Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում

27 մարտի, 2014

Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Խորը մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Քեսաբի վրա տեղի է ունեցել հարձակում, որի արդյունքում տարհանվել է քաղաքի բնակչությունը:

Դեսպան Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել է զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները:

Տպել էջը