Ամերիկյան երկրների վարչություն
ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչությունն ունի երկու ստորաբաժանում, դրանք են ԱՄՆ և Կանադայի ու Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժինները, որոնք համակարգում են ՀՀ երկկողմ հարաբերություններն համապատասխան ամերիկյան մայրցամաքի երկրների հետ:
Մայրցամաքի 35 երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 34-ի հետ: Վարչությունը ուսումնասիրում է ողջ տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներին առնչվող զարգացումները, հանդես է գալիս վերլուծություններով և առաջարկություններով, պատրաստում և արդիականացնում է տեղեկանքներ` ՀՀ և Ամերիկյան երկրների միջև հարաբերությունների արդի վիճակի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս քաղաքական և տնտեսական բնույթի կանխատեսումներով:
Վարչությունն անմիջական մասնակցություն է ցուցաբերում բարձրաստիճան պաշտոնյաների այցերի նախապատրաստման գործին, նախապատրաստում և ըստ պահանջի ներկայացնում է քաղաքական բնույթի տեղեկանքներ, ամփոփում արդյունքները: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ, ինչպես նաև գործնական շփումներ իրականացնելով ՀՀ-ում ամերիկյան մայրցամաքը ներկայացնող ԱՄՆ, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի դեսպանությունների հետ` վարչությունը ապահովում է համապատասխան երկրների հետ հարաբերությունների հարաճուն զարգացումն ու ամրապնդումը:
Վարչությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ կառավարության գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի հետ` ամերիկյան երկրների պետական և ոչ պետական կառույցների հետ իրականացվող գործակցությունը համակարգելու ուղղությամբ:
-
ԱՄՆ և Կանադայի բաժին
Պետի պ/կ` Գեղամ Ադամյան
[javascript protected email address] -
Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժին
Պետի պ/կ` Միքայել Տեր-Մելիքյան
[javascript protected email address]