Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն
-
Պետի պ/կ` Իննա Թորգոմյան
[javascript protected email address]
Հիմնական գործառույթներն ու խնդիրները`
- ՀՀ արտաքին քաղաքականության, ԱԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության լուսաբանումը, հասարակությանը նախարարության աշխատանքների վերաբերյալ համապարփակ և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում,
- ՀՀ ԱԳ նախարարի, ԱԳ փոխնախարարների, ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարի մամուլի ասուլիսների կազմակերպում, նրանց գործունեության լուսաբանում
- ԱԳ նախարարի, ԱԳ փոխնախարարների, մամուլի քարտուղարի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարների հետ ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումների, ճեպազրույցների, հարցազրույցների կազմակերպում
- ԱԳ նախարարի, փոխնախարարների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունների խմբագրում և տարածում
- արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից ստացած հաղորդագրությունների ու նյութերի մշակում, խմբագրում և ԶԼՄ-ներին տրամադրում
- տեղական ու օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրում
- օտարերկրյա լրագրողների Հայաստան կատարած այցելությունների կազմակերպում
- Հայաստան ժամանած օտարերկրյա պաշտոնատար անձանց ուղեկցող լրագրողների հավատարմագրում, ուղեկցում, անհրաժեշտ տեղեկատվական նյութերի տրամադրում
- լրագրողների հարցերին պատասխանում, ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության ճշգրտում, մեկնաբանում ու պարզաբանում
- ասուլիսների, ճեպազրույցների ու հարցազրույցների ձայնագրում, սղագրում և տրամադրում լրատվամիջոցներին և շահագրգիռ այլ կառույցներին
- ԱԳՆ պաշտոնական կայք էջում ներկայացվող նյութերի համակարգում
- ԱԳՆ ինտերնետային էջի մշակում, ամենօրյա տեղեկատվության թարմացում
- նախարարության ղեկավարության մասնակցությամբ միջոցառումների տեսագրությունների ու ձայնագրությունների տեղադրում կայքէջում
- տեղեկատվական փաթեթների պատրաստում և տարածում ՀՀ պետական կառավարման մարմիններին, ԱԳՆ կենտրոնական ապարատին և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին:
-
Տեղեկատվության և թվային դիվանագիտության բաժին
Պետ` Անուշ Հարությունյան
[javascript protected email address] -
Լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժին
[javascript protected email address]
-
Օպերատիվ տեղեկատվական բաժին
Պետ` Հայկ Թորոսյան
[javascript protected email address]