Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչություն
-
Պետ` Կարինե Սուջայան
[javascript protected email address]
Մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Կարևորելով մարդու իրավունքների հարցերը, Հայաստանը դարձրել է դրանք իր բազմակողմ դիվանագիտության հիմնարար բաղադրիչը: Նման մոտեցումը խարսխված է այն հասկացողության վրա, որ մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը կարևոր գործոն է երկրի կայուն տնտեսության ձևավորման և սոցիալական զարգացման համար: Միևնույն ժամանակ մարդու իրավունքների հարգումը խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման է:
Վարչության գործառույթների հակիրճ նկարագրությունը
ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչությունն ապահովում է մարդու իրավունքների ոլորտում ՀՀ արտաքին քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև գործնական համագործակցությունը մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների, այդ թվում հումանիտար կազմակերպությունների հետ: Վարչությունը պատասխանատու է միջազգային հարթակներում ցեղասպանության կանխարգելման օրակարգի շրջանակներում ՀՀ առաջնահերթությունների ներկայացման համար:
Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչությունն ապահովում է ՀՀ հաշվետվողականությունը՝ միջազգային մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության, տեսչական այցերի կազմակերպման և դրանց արդյունքում տրված հանձնարարականների կատարման միջոցով:
Այն նաև իրականացնում է ընտրական գործընթացներում դիտորդական առաքելությունների մասնակցության կազմակերպումը, իսկ ՀՀ-ում կազմակերպվող ընտրությունների դեպքում՝ միջազգային դիտորդական առաքելությունների հետ աշխատանքները:
Վարչությունը կազմված է երեք բաժիններից.
Մարդու իրավունքների հարցերով միջազգային համագործակցության բաժինը ապահովում է համագործակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների խորհրդի, Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի հետ:
Մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժինն ապահովում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության հաշվետվողականության և միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքի մշտադիտարկման համակարգումը:
Հումանիտար հարցերի բաժինը պատասխանատու է հումանիտար հարցերի ոլորտում գործող միջազգային կառույցների հետ համագործակցության ապահովման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ICRC), Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR), Միգրացիայի միջազգային կազմակերպություն (IOM), Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակ (OCHA) և այլն:
-
Հումանիտար հարցերի բաժին
Պետ` Հայկ Սարգսյան
-
Մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժին
Պետ` Սոֆյա Մարգարյան
-
Մարդու իրավունքների հարցերով միջազգային համագործակցության բաժին
Պետ` Զոյա Ստեփանյան