Սահմանակից երկրների վարչություն
-
Պետի պ/կ` Հայկ Դարբինյան
[javascript protected email address]
ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության կազմում ընդգրկված են Երկկողմ հարաբերությունների առաջին, երկրորդ, երրորդ և սահմանազատման հարցերի բաժինները:
Առաջին և երրորդ, համապատասխանաբար՝ Վրաստանի և Իրանի բաժինները պատասխանատու են ՀՀ և տվյալ երկրների հետ երկկողմ հարաբերությունների ընթացքն ապահովելու և զարգացնելու համար: Պատասխանատվության շրջանակներում ներառված են այդ երկրների նկատմամբ ՀՀ քաղաքական առաջնահերթությունների սահմանումը, քաղաքական երկխոսության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ու առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի իրականացման ու զարգացման համար համապատասխան պայմանների ձևավորումը: Այդ նպատակով բաժինները մասնակցում են բարձրաստիճան փոխայցերի, ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների, միջկառավարական հանձնաժողովների նիստերի կազմակերպման և անցկացման աշխատանքներին: Մշակվում և կազմվում են ՀՀ համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկանքներ և վերլուծություններ: Մշտական աշխատանքային կապի մեջ են Թբիլիսիում և Թեհրանում ՀՀ դեսպաննությունների, ինչպես նաև Երևանում հավատարմագրված Վրաստանի և Իրանի դեսպանությունների հետ:
Երկրորդ բաժինը պատասխանատու է Թուրքիայում և Ադրբեջանում և այդ երկրների շուրջ տեղի ունեցող, ինչպես նաև ՀՀ շահերին ուղղակի առնչվող իրադարձությունների և զարգացումների ուսումնասիրության ու մշտական դիտարկման համար: Մշակվում և կազմվում են տարաբնույթ տեղեկանքներ և վերլուծական նյութեր:
Սահմանազատման հարցերի բաժնի գործառույթն է համակարգել Հայաստանի անմիջական հարևանների ՀՀ պետական սահմանի սահմանազատման օրակարգին առնչվող հարցերի մշակման, քննարկման, ներկայացման ու առաջադրման աշխատանքները:
-
Երկկողմ հարաբերությունների առաջին բաժին
Պետ` Արման Սուֆլյան
[javascript protected email address] -
Երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժին
[javascript protected email address]
-
Երկկողմ հարաբերությունների երրորդ բաժին
[javascript protected email address]
-
Սահմանազատման հարցերի բաժին
Պետ` Աննա Ավետիսյան