Ներքին աուդիտի բաժին
-
Պետ` Պետրոս Համբարյան
[javascript protected email address]
Ներքին աուդիտի բաժինը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն ունի ինքնուրույն բաժնի կարգավիճակ և գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ:
Ներքին աուդիտի բաժնի գործունեությունն իրականացվում է` «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի № 1233-Ն որոշման, ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի № 143-Ն և 2012թ. փետրվարի 23-ի № 165-Ն հրամանների, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրության և ներքին աուդիտի բաժնի կանոնակարգի պահանջներին համապատասխան:
Իրավական ակտեր`
- «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի № 1233-Ն որոշում` ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներ
- ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի № 143-Ն հրաման` ՀՀ ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցներ
- ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 23-ի № 165-Ն հրաման` Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին
- ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը
- ՀՀ արտաքին գործերի նախարարության ներքին աուդիտի գործունեության կանոնակարգը
- ՀՀ արտաքին գործերի նախարարության ներքին աուդիտի կոմիտեի կազմը