Ուսումնառություն Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են 26 պետական(որոնցից 4-ը միջազգային կառավարմամբ) և 33 ոչ պետական (արտոնագրված) բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Բարձրագույն կրթություն կարելի Է ստանալ տարբեր կարգի ուսումնական հաստատություններում` համալսարաններ, ինստիտուտներ, ակադեմիաներ և կոնսերվատորիա:

Հայաստանի գիտա-կրթական համակարգի առավել տարածված ճյուղերից են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միկրոկենսաբանությունը, ճարտարագիտությունը, բժշկությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հայագիտությունը …:

Բարձրագույն կրթության ոլորտների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության www.edu.am կայք-Էջից, ինչպես նաև բարձրագույն կրթության հաստատությունների կայքերից:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում Է քննություններ ՀՀ ոչ պետական բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու նպատակով: (մանրամասներ)

 

 

Երևանի պետական համալսարան

Հիմնադրվել է 1920թ.:
Ֆակուլտետներ` պատմության, հայ բանասիրության, քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության, մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության, իրավագիտության, ռուս բանասիրության, արևելագիտության, ժուռնալիստիկայի, փիլիսոփայության և հոգեբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, սոցիոլոգիայի, ռոմանագերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության:
Ուսուցման լեզու` հայերեն:
Կայք` www.ysu.am

   Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան

Հիմնադրվել է 1930թ.` 1922 թվականից Երևանի պետական համալսարանի կազմում գործող բժշկական ֆակուլտետի հիմքի վրա:
Ֆակուլտետներ` ընդհանուր բժշկության, հանրային առողջության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական, հետբուհական և շարունակական կրթության:
Ուսուցման լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Կայք` www.ysmu.am

   Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

1933թ. հիմնադրված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) իրավաժառանգորդ:
Ֆակուլտետներ` քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության, էլեկտրոտեխնիկական, մեքենաշինության, ընդերքաբանության և մետալուրգիայի, կիբերնետիկայի, էներգետիկական, ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի, համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի, տրանսպորտի համակարգերի, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, մեխանիկամեքենագիտական, հեռակա ուսման:
Ուսուցման լեզուներ` հայերեն, անգլերեն:
Կայք. www.seua.am

   Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան

Հիմնադրվել է 1935թ.:
Ֆակուլտետներ`օտար լեզուների(անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն, պարսկերեն), ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների (անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն), լեզվաբանության և միջմշակութային համագործակցության:
Ուսուցման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Կայք. www.brusov.am

   Երևանի պետական տնտեսագիտական համալսարան

Հիմնադրվել է 1975թ.: Հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից` կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից, այնուհետև, ավելի քան չորս տասնամյակ, որպես տնտեսագիտական ֆակուլտետ եղել է Երևանի պետական համալսարանի կազմում:
Ֆակուլտետներ. կառավարման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ֆինանսական, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ‎‎ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման եվ աուդիտի:
Ուսուցման լեզուներ. հայերեն, անգլերեն:
Կայք. www.asue.am

   Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան

Հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա:
Ֆակուլտետներ. բժշկա-կենսաբանական, զբոսաշրջության և գովազդի, իրավագիտության, լրագրության և բանասիրության, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, հասարակական-քաղաքական գիտությունների, տնտեսագիտական, օտար լեզուների, ֆիզիկատեխնիկական:
Ուսուցման լեզու. ռուսերեն:
Կայք. www.rau.am

   Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ)

Հիմնադրվել է 2000թ.` Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 1995 թ. ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը Eduniversal 2018-2019թթ․-ի ցանկի լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական http://www.univ-tlse3.fr/), որոնց հետ համատեղ ՀՖՀՀ-ն շնորհում է միաժամանակ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ։    Ֆակուլտետներ՝ Իրավագիտություն, Կառավարում, Մարքեթինգ, Ֆինանսներ, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա: Ուսուցման լեզուներ՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն։Կայք՝ https://ufar.am/hy/

   Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է Երևանում՝ Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության, Կալիֆորնիայի համալսարանի և Հայաստանի կառավարության հետ գործընկերությամբ։ ՀԱՀ-ն հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը և հավատարմագրված է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի Ավագ քոլեջների և համալսարանների հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից։

Գործարարության և տնտեսագիտության, Հումանիտար և հասարակական գիտությունների, Բնագիտության և ճարտարագիտության և Հանրային առողջապահության իր ֆակուլտետներով՝ ՀԱՀ առաջարկում է հինգ բակալավրական, ինը մագիստրոսական և չորս ավարտական վկայագիր շնորհող ծրագրեր։ ՀԱՀ-ն նաև հետազոտական ուղղվածություն ունեցող հաստատություն է, որն ունի մասնավոր և հանրային ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող ինը հետազոտական կենտրոն։
Կայք. www.aua.am

  Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա

Հիմնադրվել է 2001թ.:
Ֆակուլտետներ` տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և կառավարման, միջազգային հարաբերությունների, իրավաբանական, զբոսաշրջության, լեզվաբանության, առողջապահության կառավարման:
Ուսուցման լեզուներ` հայերեն, անգլերեն:
Կայք` http://eua.am/

   Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսական համալսարան

Հիմնադրվել է 1999 թ.: Համալսարանում իրականացվում են միջին մասնագիտական (քոլեջ), բարձրագույն (բակալավրիատ, MBA), ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր: Բարձրագույն մասնագիտական կրթություն. տնտեսագիտություն, կառավարում, կիրառական ինֆորմատիկա։ Միջին մասնագիտական կրթություն. բանկային գործ, տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում, կիրառական ինֆորմատիկա (ըստ ոլորտի)։  Մասնաճյուղում սովորում են ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ սփյուռքի և այլազգի ներկայացուցիչները:

Կայք. https://erevan.rea.ru/ 

   Եվրասիա միջազգային համալսարան

Հիմնադրվել է 1997 թվականին: Համալսարանը կրթական հնարավորություններ է ապահովում բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական աստիճաններում: Հիմնական մասնագիտություններն են՝ կառավարում, իրավագիտություն, օտար լեզուներ, դեղագործություն, լրագրություն, տեղեկատվական համակարգեր (ՏՀ), տարրական մանկավարժություն: Համալսարանը իրականացնում է կրկնակի դիպլոմի կրթական ծրագրեր Իտալիայի Տուշիա համալսարանի և Լեհաստանի Տնտեսագիտության եւ հումանիտար գիտությունների համալսարանի հետ համատեղ:

Կայք. www.eiu.am 

 

Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղ

Հիմնադրվել է 2015թ․։

Բակալավրի 6 ծրագիր՝ կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, լեզվաբանություն, տնտեսագիտություն։

Մագիստրոսական 3 ծրագիր՝ իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն։

Ուսումնառության լեզուն՝ ռուսերեն։

Կայք՝ www.msu.am

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ

Հիմնադրվել է 2019թ.: Իրականացնում է Միջին մասնագիտական բժշկական կրթություն և Բարձրագույն բժշկական կրթություն:

Բարձրագույն բժշկական կրթության հիմքի վրա գործող մասնագիտություններ՝ «Բուժական գործ» որակավորումը՝ «Բժիշկ» և « Քույրական գործ»՝ որակավորումը՝ «Բուժքույր բակալավր»:

Ուսուցման և դասավանդման լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Կայք` https://erebuniacademy.am/

 
Տպել էջը