Հայերի Ցեղասպանություն – վավերագրական հանրաճանաչ ֆիլմ
Հեղինակ` «Էմմի» մրցանակի դափնեկիր Էնդրյու Գոլբերգ (2006)
Հայերի ցեղասպանությունը – հիրավի 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությունն է, երբ ավելի քան մեկ միլիոն հայեր զոհվեցին թուրքերի ձեռքով (Առաջին Աշխարհամարտի ընթացքում): Սա մի աննախադեպ եւ հզոր, մեկ ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմ է, որը եթեր է արձակվել 2006թ. ապրիլի 17-ին (PBS, Հանրային հեռուստատեսության հեռարձակմամբ): Սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսորն է «Էմմի» մրցանակակիր Էնդրյու Գոլբերգը (Two Cats Productions-ից), համագործակցությամբ Oregon Public Broadcasting (Օրեգոն Հանրային հեռարձակման):
Ֆիլմում այդ բնագավառի առաջատար փորձագետների` «Պուլատցեր» մրցանակի հաղթող Սամանթա Պաուերի եւ The New York Times-ի բեսթսելեր հեղինակ Պիտեր Բալաքյանի հետ հարցազրույցներից բացահայտվում են այդ շրջանի իրադարձությունների եզակի ու պատմական կադրեր, ինչպես նաև հանգուցային մասնակիցները XX դարի նշանավոր, սակայն անհայտ այդ դեպքերի: Հայոց ցեղասպանության մասին պատմում է Ջուլիաննա Մարգուլիսը, տեքստը պարունակում է նաեւ պատմողական այլ նյութեր Էդ Հարրիսից, Նաթալի Պորտմանից, Լաուրա Լիննեից, Օռլանդո Բլումից եւ ուրիշներից: