Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Հայաստան
12 Մարտի, 2025Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը:
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 12:00-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
13:10-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 13:20-ին Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև մարտի 12-ը ժ. 11:00՝ համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ մարտի 12-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ: