Ի գիտություն ՔՀԿ-ներին
21 Մարտի, 2025Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 36-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 20-րդ կետը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է արտաքին քաղաքականությանն առնչվող ոլորտներում գործունեություն ծավալող և շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ԱԳՆ բյուջետային հայտի շուրջ քննարկումներին:
Շահագրգիռ ՔՀԿ-ները մասնակցության համար իրենց հայտերը կարող են ուղարկել press@mfa.am էլ. հասցեին մինչև ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ, իսկ քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին ժամը 14:00-ին: